Ամբաստանյալները՝ իրենց բնակության վայրի, առողջական վիճակի և աշխատանք ունենալ-չունենալու մասին
![]() 410 Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 14:20 Այսօր Մարտի 1-ի գործով դատավարության սկզբում դատավորը ամբաստանյալներից հետաքրքրվեց նրանց բնակության վայրի, առողջական վիճակի, աշխատանք ունենալ-չունենալու և այլն հարցերով: Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այս պահին մշտական աշխատանք չունի, հանդիսանում է «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ։ Հարցին արդյոք ստացե՞լ է մեղադրական եզրակացությունը, Քոչարյանը պատասխանեց՝ վաղուց՝ չկարողանալով կոնկրետ հիշել օրը: Նա նշեց, որ մոտ երկուսուկես ամիս սպասել է, թե երբ է քննվելու կալանքի հարցը: Ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովին դատարանը հարցրեց, թե ունի՞ առողջական խնդիրներ. վերջինը պատասխանեց. «Չէի ցանկանա դատարանում խոսել առողջական խնդիրներից»։ Դատարանը ամբաստանյալ Սեյրան Օհանյանին թույլ տվեց նստած պատասխանել՝ հաշվի առնելով առողջական վիճակը: Նա ասաց, որ բնակվում է Վահագնի թաղամասում, չի աշխատում, կենսաթոշակառու է։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը դատարան էր եկել թարգմանչի հետ, նա դատավորի հարցերին պատասխանում էր ռուսերենով: Վերջինի խոսքով՝ ինքը հայերենին տիրապետում է, սակայն սխալներ թույլ չտալու համար խոսում է ռուսերեն: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Մարտի 1-ի գործով դատավարությունը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
