«ՔՊ-ն հանձնում է տարածքները, մենք առաջարկում ենք զարգացնել»․ Նարեկ Կարապետյան

93
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ., 10:12
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին» գրառմամբ։
«Հայաստանն Իրանի հետ կապող ռազմավարական ճանապարհով տարեկան անցնում են 100 հազարավոր բեռնատար մեքենաներ, 2 մլն տոննա ապրանք, և սա կապում է Սյունիքը, Վայոց ձորը հյուսիսային Հայաստանի հետ։
Մի քանի շաբաթ առաջ ՀՀ վարչապետն այս տարածքի՝ Տիգրանաշենի մասին ասաց Քյարքի, դրան կհետևի նաև այն, որ նա ցանկանալու է այս տարածքը հանձնել Ադրբեջանին։ Մենք պետք է պայքարենք, պահենք մեր հայրենիքը, ՔՊ-ն հանձնում է տարածքները, մենք առաջարկում ենք զարգացնել այս տարածքները, ստեղծել լոգիստիկ և տուրիստական հետաքրքիր տարածք»,- տեսանյութում ասում է ընդդիմադիր գործիչը։
Աղբյուրը` Նարեկ Կարապետյան

«Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» դաշինքի առաջնորդներին»․ Նաիրի Հոխիկյան
2112:06
«Սա մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է»․ «Ապրելու երկիր»
2612:00
«Կալանավորել մարդուն կարելի է, բայց կալանքով կոտրել նրա կամքը՝ ոչ»․ Նարեկ Մանթաշյան
4411:42
«Երկիրն արագորեն շարժվում է դեպի բռնապետություն»․ Շիրազ Խաչատրյան
5711:24
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ
7411:06
«ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ»․ Թրամփ
15310:42
Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաnւժեղ ԶՈՒ-ն
11810:19
«Վստահ եմ՝ գործող իշխանությունն արկածախնդրության է պատրաստվում»․ Տիգրան Աբրահամյան
6810:00