«Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ կալանավայրից. «Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ-ի նոր կարգախոսը.
Հայ ժողովուրդը հերթական անգամ սեփական պետության ճակատագրի մասին տեղեկությունը ստացավ Ադրբեջանի պաշտոնյայից։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսվելու են Հայաստանի հյուսիսային հատվածից։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը Հայաստանի հարավարևելյան մասի օկուպացված տարածքներից դուրս գալու մտադրություն չունի, բայց ունի Հայաստանի տարածքներից նոր բան ստանալու մտադրություն այնպես, ինչպես 2024-ին Տավուշի մարզում ստացավ։
Ուշագրավն այն է, որ չկա քարտեզ, որի հիման վրա սահմանազատում և սահմանագծում է իրականացվելու։ Քաղաքացի Նիկոլ Փ-ն նախորդ դարի 70-ականների քարտեզներից է երբեմն խոսում, բայց Ադրբեջանին դա չի հետաքրքրում։
Դատելով ամենից, կա աշխատանքի բաժանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Պաշտոնական Բաքուն պահանջներ է դնում, իսկ պաշտոնական Երևանը ՀՀ քաղաքացիներին քարոզչության միջոցով նախապատրաստում է զիջումների։ Այդպես եղավ 2024-ին, հիմա էլ նույն բանն է տեղի ունենում։ Տարբերությունն այն է, որ այս անգամ Նիկոլ Փ-ն գերազանցում է ինքն իրեն և հավատացողներին անգթորեն ավանակի տեղ է դնում։ Նա զիջում անելը «հիմնավորում է» «զատո Արծվաշենը կստանանք» դեմագոգիկ ձևակերպման միջոցով։
Արծվաշենը դարձել է այն մեծագույն բլեֆը, որի օգնությամբ ուզում են հանձնել Տիգրանաշենը և մյուս հատվածները։
Քարոզչական բլեֆը հասել է այն աստիճանի, որ շուտով հայ ժողովրդին կփորձեն համոզել, որ հանուն Արծվաշենի պետք է նույնիսկ ամբողջ Հայաստանը հանձնել Ադրբեջանին։ Ինչպես որ մի ժամանակ անբարո քարոզ էին տանում, որ Արցախը պետք է հանձնել, որ Ադրբեջանին Սյունիքով միջանցք չտան՝ իբր չտան։ Կյանքը ցույց տվեց, որ Արցախն էլ հանձնեցին, Սյունիքի միջանցքն էլ։ Ու մինչ ոմանք TRIPP-ի պահով ճանապարհ և միջանցք բառերի ստուգաբանությամբ են զբաղված, Բայրամովը բացահայտեց պետական գաղտնիքը․ այն է՝ Հայաստանի միակողմանի զիջումների հերթական փուլը մեկնարկում է։ Նիկոլ Փ․-ն էլ իր հերթին բացահայտեց իր նոր «կարգախոսը»՝ «Հայաստանը տանք, որ Արծվաշենը ստանանք»։
Ի դեպ, Բայրամովը կրկին խոսել է նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին՝ հստակ նշելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նման պարտավորություն է վերցրել իր վրա։ Սա էլ որպես դեսերտ մատուցվեց բազմաչարչար հայ ժողովրդին, որին ուկրաինացման ճանապարհով Նիկոլ Փ-ն տանում է դեպի աշխարհաքաղաքական կառափնարան։
Քարոզչական ահաբեկչությունը, քրեաքաղաքական հետապնդումներն այս ամենը քողածածկելու նպատակով են արվում։ Ընդդիմախոսներին ահասարսուռ մեղադրանքներ ներկայացնելով և ճչացող վերնագրեր ստանալով՝ «կերակրում» են լյումպեն-պրոլետարիատին»։

«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
5302:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
6201:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
6400:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
74Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
88Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
85Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
73Երեկ, 22:54
«Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը»․ Գագիկ Համբարյան
104Երեկ, 22:36