ԱԱԾ-ն Լևոն Կարապետյանին ազատ է արձակել․ գործը քննելու է «Կրակեմ Հրաչի» որդին. «Ժողովուրդ»

«ԱԱԾ-ն Գլխավոր դատախազության դատախազ Լևոն Կարապետյանին գրավի դիմաց ազատ է արձակել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն մեղադրանք էր առաջադրել կաշառք վերցնելու վերաբերյալ:
Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, 10 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադևոսյանից 2019թ. հունիս ամսին պահանջել, ապա նույն ամսի 16-ին և 20-ին մաս-մաս ստացել է խոշոր չափերով՝ 620.789 ՀՀ դրամի համարժեք 1.300 ԱՄՆ դոլար կաշառք:
Դատախազը այս գործի շրջանակներում կալանավորվել էր: Օրերս գրել էինք, որ այս հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, և գործը ուղարկվել էր դատարան:
Գործը քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին է»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Պակիստանն ու Կատարը ներկայացուցիչներ կուղարկեն ԱՄՆ-Իրան սպասվող բանակցություններին
312:18
«2018-ից հետո Արամ Վարդևանյանը տարեկան 40 միլիոն դրամ մենակ Տաշիր գրուպից ա ստանում». Վահագն Ալեքսանյան
3612:00
«Հավաքական իմաստով ունենք կիսաօրհնյալ և կիսալեգիտիմ օրենսդիր մարմին»․ Արեգ Սավգուլյան
3811:42
«Զարմացած մի նայեք, Մարտի 1-ի գործով էդ մարդիկ անմեղ էին». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
4811:30
««Մուլտի Ուելնես»-ում մարզվելու ընթացքում էիք հասկացե՞լ, որ ապօրինի շինարարություն է». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
6211:18
«ԲՀԿ-ի ձայների գնդակահարության քելեխին մասնակցում էր նաև ընդդիմությունը»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
5511:12
«Նկատե՞լ եք՝ Ծառուկյանը «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5411:06
«Դուք օրը ցերեկով 60 հազար քաղաքացու ձայն եք գողացել». Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
6111:00