«Իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը». Տիգրան Աբրահամյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ամփոփենք նոր գումարված խորհրդարանի առաջին նիստն ու այնտեղ ՔՊ-ականների հիմնական նարատիվները, ապա իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է՝ մոռանանք անցյալը, պատերազմը, հազարավոր զոհերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկուպացիան, Հայոց ցեղասպանության հարցը և մաքուր էջից սկսենք կառուցողական քննարկումը, թե ինչպես ենք համատեղ առաջ շարժվելու:
Իշխանությունից նաև ակնարկեցին, որ, եթե իրենց առաջարկը չանցնի, ապա գործելու են անթույլատրելի, ագրեսիվ՝ իրենց հարիր ապօրինությունների ողջ ուժով:
Թեև իր խոսքում ընդդիմությունն անդրադարձավ ՀՀ կենսական խնդիրներին՝ ցույց տալով դրանց արդիականությունը, սակայն, գլոբալ առումով, անհրաժեշտ է սահմանել խնդիրը, մարտավարությունը և, նվազագույնը, հիմնական հարցերի շուրջ կոնսենսուս ստեղծելով, առաջ շարժվել»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
12911:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
9508:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
13701:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
14200:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
14400:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
126Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
105Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
224Երեկ, 22:36