««Կտրիճ Ներսիսյան» անվանողները չեն վիրավորում անհատին, այլ արհամարհում են ՀԱՍԵ հազարամյա ավանդույթը». Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է. ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՀԱՆԴԵՊ
Նրանք, ովքեր փորձում են «հասարակայնացնել» կամ նվաստացնել Հայոց Հայրապետին՝ նրան դիմելով «Կտրիճ Ներսիսյան» անունով, նախ մոռանում են կամ միտումնավոր անտեսում պարզ իրավական փաստը․ անգամ ՀՀ քաղաքացիական անձնագրով նրա անունը ԳԱՐԵԳԻՆ Բ Է։ Հետևաբար, այդ անունը շահարկելը նույնիսկ աշխարհիկ-իրավական դաշտում անհեթեթություն է և էժանագին քարոզչական տրյուկ։
Հոգևոր-կանոնական կողմը. Իսկ հետո՝ քրիստոնեական ավանդության մեջ ձեռնադրվելիս անձը հրաժարվում է աշխարհիկ անունից և ստանում նոր անուն։ Հոգևորականին ավազանի անունով դիմելը նույնն է, ինչ փորձել անտեսել նրա ամբողջ հոգևոր ծառայությունը, ձեռնադրությունն ու Սուրբ Մյուռոնով կատարված օծումը։
Պետական և միջազգային հարթակը. Հայոց Կաթողիկոսը համայն հայության հոգևոր առաջնորդն է, ում տիտղոսն ու դիրքը ճանաչված են թե՛ միջազգային հարթակներում, թե՛ քույր եկեղեցիների կողմից։
Բարոյական և քաղաքական կողմը. Հայ Եկեղեցու հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը, այլ բացահայտում է սեփական մշակութային և պետական մտածողության աղքատությունը։
ԱՅՍՊԻՍՈՎ, Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան» անվանողները չեն վիրավորում անհատին, այլ արհամարհում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա ավանդույթը, նրա կանոնական կարգը և նույնիսկ այն պաշտոնական իրավական կարգավիճակը, որով նա գրանցված է ՀՀ պետական փաստաթղթերում»։

««Կտրիճ Ներսիսյան» անվանողները չեն վիրավորում անհատին, այլ արհամարհում են ՀԱՍԵ հազարամյա ավանդույթը». Սամվել դպիր Գրիգորյան (տեսանյութ)
4400:48
«Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալու՝ Ադրբեջանի հրավերից». Հովհաննես Իշխանյան
5300:36
Հրդեհները սպառնում են ֆրանսիական հայտնի գինեգործարանին, որի համար Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին պայքարում են դատարանում
11400:30
Մեքսիկայում ձերբակալել են ամենաորոնվող թմրաբարոնին, որի համար ԱՄՆ-ն 5 միլիոն դոլար էր խոստանում
12500:21
Վեց հրեա հարձակվել է Երուսաղեմի Հին քաղաքի Սրբոց Հակոբյանց մայր տաճարի մուտքի վրա (տեսանյութ)
69Երեկ, 23:48
«Շատերը դեռ չեն գիտակցում, թե իրականում ինչի ականատեսն ենք դառնալու». Հռիփսիմե Առաքելյան
72Երեկ, 23:42
ԱՄՆ-ն սահմանել է մինչև 20,000 դոլարի չափով վիզայի կանխավճարի ծրագիր 50 երկրի քաղաքացիների համար
171Երեկ, 23:28
«Ընտրություններից առաջ Նիկոլն ահաբեկում էր, այսօր Ռուբինյանն ասում է՝ այդքան էլ այդպես չէ». Էլիզաբեթ Պետրոսյան (տեսանյութ)
88Երեկ, 22:54