Պաշտպանության բանակում անցկացվելու են զորախաղեր. ԱՀ ՊՆ
![]() 576 Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 19:35 ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում ՀՀ զինված ուժերում մեկնարկող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը պաշտպանության բանակում անցկացվելու են նմանատիպ զորախաղեր, որին ընդգրկվելու են նաև տեղական և ինքնակառավարման մարմինները: Անցկացվող զորավարժության նապատակներն են ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ԱՀ և ՀՀ ընդհանուր զորահավաքի պլանների իրականին համապատասխանությունը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՊԲ ղեկավարման օղակներին ու զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորախաղերին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը, հակառակորդի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում հավանական զարգացումների գնահատումն ու դրանց լուծման արդյունավետ ուղիների առաջադրումը: Եռափուլ զորախաղերի ժամանակ իրականացվելու է նաև պայմանական նշանակետերի խոցում՝ մարտական կրակի կիրառմամբ: |
«Առգրավված իրերի մեջ կա մարտական նռնակ»․ ՔԿ
210Երեկ, 16:24ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին
454Երեկ, 15:16«Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը». ԿԳՄՍՆ
273Երեկ, 13:30«Իրանի դեսպանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և երեսպաշտություն». Ադրբեջանի պատասխանը՝ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությանը
34009.07.2025, 21:00«Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում». ՀՀ ՊՆ
23709.07.2025, 10:54Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները
28508.07.2025, 22:18ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
37608.07.2025, 13:00«51 հասցեներում իրականացվում են խուզարկություններ». ՔԿ
37508.07.2025, 12:12