«Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա». Դոնալդ Թրամփ
318 Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 13:45 ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ օտարերկրյա գործընկերներից ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում ասված է. «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։ Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը: Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը։ Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա։ Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն այս կարեւոր տոնի առթիվ»: |
ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
3311:24Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին
140Երեկ, 18:307 անձ է ձերբակալվել․ ՔԿ
196Երեկ, 14:00Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խումբ
260Երեկ, 12:36Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը
29020.04.2024, 20:48«Վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի կարևոր խոչընդոտը». Գերմանիայի ԱԳՆ
30320.04.2024, 18:00«Լկտի սուտ է»․ Հակոբ Արշակյան
45020.04.2024, 01:00Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
35419.04.2024, 17:30