«Պատրաստակամ եմ ջանքեր գործադրել փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով». Լի Քեցիան
![]() 443 Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 13:55 ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ օտարերկրյա գործընկերներից ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցիանի ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ հայ ժողովրդին։ Վերջին տարիներին չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերություններն անշեղորեն զարգանում են, պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ և կապեր, ձեռքբերումներ արձանագրվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում։ Ընթացիկ տարվա մայիսին կայացած մեր հանդիպումը նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին և թույլ տվեց լայն փոխըմբռնում ձեռք բերել պրակտիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ Պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքեր գործադրել երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։ Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն։ Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»։ ՀՀ վարչապետին շնորհավորել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը, Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին, ինչպես նաև Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: |

«Մտահոգություն ենք հայտնում Լիբանանի բնակչության կյանքի, առողջության և անվտանգության համար»․ Մանե Թանդիլյան
17201:06
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը
193Երեկ, 16:42
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
301Երեկ, 12:54
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ
281Երեկ, 11:48
37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
32112.03.2026, 14:12
Աբովյանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
32212.03.2026, 12:36
Իսպանիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին
107711.03.2026, 21:11
Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի
41111.03.2026, 14:42
