Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը

Կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, հայտնում է BFM հեռուստաընկերությունը: Նա 86 տարեկան էր:
Ֆրանսիայի նախկին նախագահը հոսպիտալացվել էր թոքերի վարակ ախտորոշմամբ։
Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու Փարիզի երկարամյա քաղաքապետը:
Ներկայացնում ենք Ժակ Շիրակի՝ «Nouvelles d’Armenie» ամսագրի հարցազրույցից մի հատված՝ 2006թ. Հայաստան մեկնելու նախօրեին: «Հայաստան գնալը հասարակ բան չէ: Դա նշանակում է գնալ մի վայր, որը, անկասկած, աշխարհի ծագման ակունքներում է եղել: Դա նշանակում է հանդիպում հնդեվրոպական առաջին և մեծագույն քաղաքակրթություններից մեկի հետ, վերջապես՝ հանդիպում դարեր շարունակ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ, որը, ինչպես ֆրանսիացիները լավ գիտեն, դյուրին ճակատագիր չի ունեցել: Հայաստանը շատ հին քաղաքակրթություն է և շատ երիտասարդ ժողովրդավարություն: Քանի որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է, նա ցանկանում է ուղեկցել Հայաստանին քաղաքական արդիականացման իր ընթացքում, ցանկանում է նրան օգնել կառուցելու հանրային ազատությունները երաշխավորող պետություն... Հայաստանն արժանի է, որպեսզի իր ժողովուրդը նվիրված լինի իրեն»:




Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
87Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
87Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
109Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
129Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
120Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
147Երեկ, 15:18
«Արմեն Բեգոյանը սպառնում է դատական հայց ներկայացնել իմ դեմ»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
110Երեկ, 15:06
«Տեսե՞լ եք՝ ոնց են խժռում Դիլիջանի մերձակա անտառները»․ Զարուհի Մուրադյան
103Երեկ, 15:00