Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան

«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան
66
Այսօր, 16:48

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Փաշինյանի այն խոսքը, թե հայերը «առաջին քրիստոնյա ժողովուրդը չեն», մանիպուլյատիվ է․

Քրիստոնեությունը Հայաստանում 301 թվականին միանգամից չհայտնվեց․ Գրիգոր Լուսավորիչը քարոզում էր, իսկ դեռ 3-րդ դարում Հայաստանի հարավում քրիստոնեական համայնքներ կային։ Հավատքը Հայաստան էր հասնում նաև Միջագետքի ու Եդեսիայի կողմից։
301 թվականը այն տարին է, երբ քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն։ Վատիկանի պաշտոնական փաստաթղթերում էլ Հայաստանը նշվում է որպես առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը և հռչակել պետական կրոն։
Այս պատմությունն այնպես ներկայացնելը, որ կարծես հայ ժողովրդի կապը քրիստոնեության հետ սկսվել է միայն պետական որոշումից կեղծ է և նսեմացնում է մեր պատմությունը։
Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ գործողությունների և պատմության դասագրքերի շուրջ եղած վեճերի ֆոնին այս խոսքը խիստ մտահոգիչ է․ այն միտումնավոր թուլացնում է Հայաստանի պատմական հենասյուներից մեկը։ Իմ կարծիքով՝ նման քայլերն օգուտ են տալիս թուրքական շահերին, որոնց իշխանությունն այսօր սպասարկում է։
Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին և մյուս «նորաձև» կրթված իշխանականներին ուսումնասիրել իրական պատմությունը և չխեղաթյուրել Հայաստանի գլխավոր արժեքները՝ փորձելով նսեմացնել մեր քրիստոնեական ու մյուս պատմական ինքնությունը»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան