Նաիրի Հունանյանին ազատելու հարցի վերաբերյալ բացասական զեկույց է տրվել
![]() 352 Երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ., 20:20 Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Ն. Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ներկայացրել է բացասական զեկույց: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց: Հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2019 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունել է Ն. Հունանյանի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Այն կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: |

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ
1811:48
37-ամյա Արսեն Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
240Երեկ, 14:12
Աբովյանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
258Երեկ, 12:36
Իսպանիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին
82511.03.2026, 21:11
Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի
36111.03.2026, 14:42
Կասեցվել է «Գրիլ․ամ»-ի արտադրական գործունեությունը
37511.03.2026, 14:06
«2025թ․ 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»․ ՔԿ
44810.03.2026, 17:48
«Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41010.03.2026, 16:24
