«Արցախը ՀՀ-ի դեմ հանելու օրակարգը չստացվե՞ց, անցնում ես Բ պլանի՞ն». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի օր մի գաջվոր առանց սխալանքի ասեց, թե քանի կիլոգրամ գաջ է օգտագործվել իմ տանը։ Չզարմացա, որովհետև ես էլ, որպես երկարամյա խմբագիր և «տեքստավիկ», առաջին իսկ նախադասությունից կարող եմ տեքստի հեղինակի «դիագնոզը» տալ։ Հիմա ոնց չասես թիվ 1 ամբաստանյալին, որ այդ տեքստը դու չես գրել։ Վանոյի ասած՝ դու տնքում ես հայերեն բառ արտաբերելիս, պապանձվում, ուր մնաց՝ անցնես գրավոր խոսքի սահմանը։ Իհարկե, ռուսերեն խզբզել ես ռուսաց թագավորին ուղղված քսիֆդ և հրահանգել, որ տեքստի հեղինակը հանգամանալից լպստի ցարին, ընդհուպ հասնելով նրա կոշիկների քուղերին, բայց հեղինակդ իր պնակալեզությամբ գերազանցել է քեզ և․․․ բավականին անհարմար բան է ստացվել՝ ցարիդ դասեր ես տալիս՝ թե վրա հասի, իմ կողմից քեզ զոհաբերված երկիրը տակիցդ տանում են, վրադ խաբար չկա։ Բա որ ցարդ բարկանա, թե՝ քանի գլուխ ունես, որ էդ խելքովդ, մեղադրյալ հալովդ, զրո վարկանիշովդ 500 տարի անընդմեջ պետականություն ունեցող երկրի ղեկավարին թիրախավորում ես մեկ այլ երկրի՝ Հայաստանի դեմ։ Փաստորեն, Արցախը ՀՀ-ի դեմ հանելու օրակարգը չստացվե՞ց, անցնում ես՝ «Ռուսաստան արի, Հայաստանի ականջները քաշի» Բ պլանի՞ն։ Երբեք, ոչ մեկի այսքան չեմ խղճացել․․․ Աստված քեզ դատավոր»։

«Վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով»․ Դերենիկ Մալխասյան
413:42
«Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
1413:36
«Ասում է՝ ես մրցանակ եմ ստանում, Ալիևը՝ չէ, անշնորհք բան է ստացվում․ ախպոր զգացում ունի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4113:18
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվեց, միջազգային ատյաններ դիմումներ չգնացին»․ Հովհաննես Խուդոյան
4013:12
«Էս օրով հեծանիվ քշելը, չհիշելը ցինիզմ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6313:00
«Հայրենահանձնումը տեղի ունեցավ ՀՀ իշխանության հանցավոր լռության պայմաններում»․ Գառնիկ Դանիելյան
5312:12
«Ամեն բան արվում է, որպեսզի վերջնականապես փակվեն Արցախի դռները»․ Արտակ Զաքարյան
5912:00
Թրամփը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքը
14911:54