«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ-պռատ զինված հութիների դեմ ոչինչ չի կարողանում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիդները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ-ի պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակսկից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը:
Ռազմական արշավն ընդլայնելու փոխարեն, սաուդիտներն այժմ զբաղված են միջնորդներ փնտրելու և հութիներին զսպելու փորձերով:
«Reuters» գործակալության տվյալներով՝ Էր-Ռյադը դիմել է Չինաստանին՝ խնդրելով ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի վերջինս զսպի հութիներին, իսկ զուգահեռաբար, «Al Mayadeen»-ի տեղեկություններով, խնդրել է Օմանին՝ հութիներին առաջարկել երկշաբաթյա հրադադար։ Էր Այս մասին պաշտոնական հաստատումներ դեռ չկան, սակայն միջնորդների ցանկն ինքնին ավելի խոսուն է, քան որևէ պաշտոնական հայտարարություն։
Կարծում եմ միջնորդների ընտրությունը հուսահատության դրսևորում չէ, այլ սթափ հաշվարկ։ Օմանը տարիներ շարունակ բաց կապ է պահպանել հութիների հետ այն ժամանակ, երբ մյուսները նրանց հետ խոսում են միայն զենքի սպառնալիքի միջոցով։ Չինաստանն էլ կարողանում է անել այն, ինչն այժմ խիստ պակասում է հենց Էր-Ռյադին՝ միաժամանակ խոսել և՛ Թեհրանի, և՛ սաուդցիների հետ։ Հենց Պեկինն էր 2023 թվականին երկարատև խզումից հետո նրանց կրկին բանակցությունների սեղանի շուրջ բերել։
Սաուդյան Արաբիան, ընդունում է, որ հակառակորդի հետ սեփական կապի ուղի այլևս չունի և ստիպված է ուրիշների միջնորդական կապերն օգտագործել։
Շտապելը պայմանավորված է ոչ թե պատերազմից հոգնածությամբ, այլ աշխարհագրությամբ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ինչպես նշել էինք, հութիները առաջ են շարժվել Կարմիր ծովի ափամերձ հատվածով և մոտեցել Բաբ էլ-Մանդեբի նեղուցին՝ կարևոր «զարկերակին», որով անցնում է նավթային արտահանման զգալի մասը։
Այդ պահից սկսած, Եմենում պատերազմը դադարում է տեղային լինելուց և վերածվում է հարցի, թե ո՞վ է վերահսկելու մոլորակի կարևորագույն առևտրային ուղիներից մեկը։
Միևնույն ժամանակ Վաշինգթոնից անմիջական ռազմական աջակցություն չի ստացվում, բացառությամբ հետախուզական տվյալների տրամադրումը (իսրայելական աղբյուներից)։ Սա բարեկամության ժեստ է, որը շոշափելի օգուտ չի տալիս։
Չինաստանը չի շտապում ներքաշվել այդ պատերազմի մեջ։ Պեկինը պատրաստ չէ խոստանալ տնտեսական ճնշում Իրանի նկատմամբ, այլ միայն դիվանագիտական աջակցություն։ Այստեղ շարժառիթը չափազանց պրագմատիկ է՝ Չինաստանի տնտեսությունն ինքն էլ կախված է նույն ծովային երթուղիների անխափան աշխատանքից, որոնք այժմ վտանգի տակ են։
Հենց այստեղ է իրական պարադոքսը։ Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել։ Հութիները դա տեսնում են:
Օմանում ամերիկացի ներկայացուցիչների հետ փակ հանդիպումից հետո նրանք հայտարարել են, որ չեն հարձակվելու ո՛չ ամերիկյան, ո՛չ իսրայելական, ո՛չ էլ որևէ այլ առևտրային նավերի վրա՝ բացառությամբ այն նավերի, որոնք կապված են Սաուդյան Արաբիայի հետ։
Արդյունքում ստեղծվել է գրեթե տարօրինակ իրավիճակ: Վաշինգթոնը հեռվից «փորձում» է զսպել էսկալացիան: Պեկինը «փորձում» է համոզել Թեհրանին: Օմանը բանակցում է հութիների հետ: Իսկ Սաուդյան Արաբիան շրջանցում է երեքին՝ խաղաղություն խնդրելով հութիներից, լավ հասկանալով, որ խնդրանքով ու գլխիկոր խաղություն չի լինում:
Խաղադրույքի վրա են նավթի արտահանումը, ծովային փոխադրումների ողջ ծավալը և տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքի կայունությունը։
Գլխավոր հարցը հիմա այն է՝ կգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հութիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել»։

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
2103:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
4602:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
5701:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
6700:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
8800:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
71Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
61Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
70Երեկ, 22:42