«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվեց, միջազգային ատյաններ դիմումներ չգնացին»․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեք տարի առաջ մեկ տարվա նախապատրաստությունից հետո սկսվեց Արցախի հայերի դեմ ցեղասպանության գործողությունը:
Քննչական կոմիտեում հենց ցեղասպանության հանցակազմով էլ քրեական գործ հարուցվեց: Հետո այդ գործը դրվեց դարակի խորքում ու մոռացվեց: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվեց, միջազգային ատյաններ դիմումներ չգնացին, հետո էլ սկսվեց արդեն եղած դիմումների հետկանչման պրոցեսը:
Ինչո՞ւ:
Որովհետև ցեղասպան գործողությունների՝ բլոկադայի, էթնիկ զտման, հարկադիր տարհանման, հոգևոր ու մշակութային ժառանգության ոչնչացման առաջնային մեղավորը՝ բռնապետական Ադրբեջանը ուներ հանցակիցներ Հայաստանում:
Նիկոլական իշխանությունը ոչ միայն ռազմական գործողություններ չձեռնարկեց հարձակումից պաշտպանելու հայ բնակչությանը, այլև հրապարակային խոստում տվեց հանցագործներին, որ չի միջամտելու:
Դրանից հետո էլ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակեց արցախցիների նկատմամբ ճնշումների, ատելության խոսքի պաշտպանությունը, որը շարունակում է մինչ այժմ:
Ցեղասպանության հանցանքի պարտակմանը լծվեցին նաև ՀՀ իրավապահ մարմինները՝ չհետապնդելով իրական հանցագործներին ու քաղաքական հետապնդման ենթարկելով բոլոր նրանց, ովքեր ընդդիմացան այս դավաճանությանը:
Պիտի գա ժամանակը ու բոլորը դավաճանները ու դրանց ծառաները կանգնեն հայկական արդարադատության առաջ»։

«Վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով»․ Դերենիկ Մալխասյան
413:42
«Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
1413:36
«Ասում է՝ ես մրցանակ եմ ստանում, Ալիևը՝ չէ, անշնորհք բան է ստացվում․ ախպոր զգացում ունի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4113:18
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվեց, միջազգային ատյաններ դիմումներ չգնացին»․ Հովհաննես Խուդոյան
4013:12
«Էս օրով հեծանիվ քշելը, չհիշելը ցինիզմ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6313:00
«Հայրենահանձնումը տեղի ունեցավ ՀՀ իշխանության հանցավոր լռության պայմաններում»․ Գառնիկ Դանիելյան
5312:12
«Ամեն բան արվում է, որպեսզի վերջնականապես փակվեն Արցախի դռները»․ Արտակ Զաքարյան
5912:00
Թրամփը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքը
14911:54