Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»

Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»
67
Այսօր, 09:24

ՔՊ-ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած առաջին ելույթը շարունակում է մնալ հանրային և լրատվական քննարկումների կենտրոնում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, վերջին օրերին ստեղծված իրավիճակը բավական ծանր է անդրադարձել հենց պատգամավորի վրա։

«Մեր թղթակիցն ԱԺ-ում վերջին օրերին նկատել է, որ Արաքսյա Վարդանյանը բավական հուզված վիճակում է։ Արդեն շուրջ երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում և ակնհայտորեն ծանր է տանում սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում իր հասցեին հնչող քննադատությունը։
Վարդանյանի շրջապատում ևս անհանգստացած են ստեղծված իրավիճակով։ Աղբյուրների փոխանցմամբ՝ քննադատությունը ծանր է ընդունել նաև պատգամավորի ընտանիքը, ինչն ավելի է ազդել նրա հուզական վիճակի վրա։
Հատկանշական է, որ այս օրերին ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը փորձում են պաշտպանել իրենց նոր գործընկերուհուն՝ ընդգծելով, որ նա նոր է խորհրդարանում, առաջին անգամ է հանդես եկել ԱԺ ամբիոնից և ժամանակ է անհրաժեշտ քաղաքական դաշտում ու խորհրդարանական աշխատանքում փորձ ձեռք բերելու համար»։

Մանրամասները՝ թերթի համարում։