ԱՄՆ դեսպանը լիակատար աջակցություն է հայտնել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին
![]() 469 Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2019 թ., 19:20 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունմանը: «Կարծում եմ, որ սա չափազանց կարևոր քայլ էր գուցե ոչ միայն կամ ոչ այնքան Հայաստանի, որքան ԱՄՆ-ի և ողջ մարդկության համար, որովհետև բոլորս գիտենք, որ նման հանցագործությունների ճանաչման և դատապարտման միջոցով է միայն հնարավոր կանխել այդպիսի հանցագործությունների կրկնությունը: Հուսով եմ, որ տեսանելի ապագայում այս գործընթացն իր ամբողջական ավարտին կհասնի, և մենք կարող ենք փակել այս էջը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա ողջունել է նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 40 տոկոսով ավելացումը և նշել, որ այն ոլորտները, որոնց համար նախանշված է այս աջակցությունը, չափազանց կարևոր են Հայաստանի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, էներգետիկ բարեփոխումներ և այլն: ԱԺ նախագահը ևս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները նոր հիմք են, որպեսզի ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները մի նոր մակարդակի հասցվեն և է՛լ ավելի զարգանան: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լին Թրեյսին նշել է, որ շատ ուրախ է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացման համար և առաջարկել է քննարկել դրա օգտագործման դետալները: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այն ուղղությունները, որոնց շուրջ կողմերը կհամագործակցեն: Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական և ոստիկանական բարեփոխումներին, օրենսդրական բարեփոխումների ընթացքում համագործակցությանը, ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին, մասնավորապես զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ՏՏ, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում: Դեսպանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ աշխատանքներից և վերահաստատել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը ՀՀ իշխանություններին ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: |

ՍԱՏՄ տեսուչները կանխել են ձիու մսի վաճառքը
268Երեկ, 15:42
«2026-ին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ». ՀԾԿՀ
311Երեկ, 13:12
«Հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը»․ ՀԷՑ
293Երեկ, 09:12
Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը
93029.12.2025, 18:42
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա ուղերձը
65529.12.2025, 15:26
Մեկնարկել է Զելենսկու և Թրամփի հանդիպումը Ֆլորիդայում (տեսանյութ)
106528.12.2025, 22:42
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց
44428.12.2025, 09:30
«Օքայ Դեփրեմը հերթական կեղծ հրապարակումն է տարածել»․ Նազելի Բաղդասարյան
54027.12.2025, 15:00
