«Ռուսաստանը հրաժարվում է Քոչարյանի ծառայություններից». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում չափազանց ուշագրավ և ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով խիստ կարևոր հայտարարություն է արել:
Մասնավորապես, անդրադառնալով Արցախը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ հարցին, Լավրովը հայտարարել է. «Ես ևս մեկ անգամ նշեմ, որ բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն կողմերը։ Բանակցությունների նախնական փուլում, երբ նոր էին դադարեցվել ռազմական գործողությունները, ԼՂ-ն մասնակից էր բանակցություններին։ Ինչ-որ փուլում ՀՀ նախագահներից մեկը որոշում ընդունեց, որ ԼՂ շահերը կներկայացնի Երևանը...
Մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի: Սրանից ենք ելնում... Ուզում եմ նշել, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նա կրկին ընդգծեց, որ ցանկացած որոշում պետք է ներկայացնի և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների հետաքրքրությունները։ Սրա հետ դժվար է վիճել»։
Այսպիսով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մակարդակով, ըստ էության, առաջին անգամ նախ՝ արձանագրվում է, որ Ղարաբաղը մաս է կազմել բանակցային գործընթացին: Դա գործնականում նշանակում է Ռուսաստանի կողմից Արցախի սուբյեկտայնության ճանաչում: Սերգեյ Լավրովը միաժամանակ խիստ դիվանագիտորեն, առանց անուններ տալու, հիշեցրել է, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մղվել Հայաստանի նախկին նախագահներից մեկի օրոք: Խոսքը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով այսօր իր ողջ ֆինանսական, տեղեկատվական-մանիպուլյատիվ ռեսուրսը ծախսում է իրենից ազգային ու «Ղարաբաղի մասին մտածողի» կերպար կերտելու, մյուս կողմից՝ Ռուսաստանին իր ծառայություններն առաջարկելու վրա: Այդ իմաստով Լավրովի հայտարարության տողատակը նաև ներքաղաքական ուղերձ է պարունակում և նշանակում է, որ պատկերավոր ասած՝ Ռուսաստանը հրաժարվում է Քոչարյանի ծառայություններից: Այդուհանդերձ, Լավրովի երևանյան հայտարարությունները չափազանց կարևոր են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առումով, և մեր դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի այդ հայտարարությունները կապիտալիզացնելու և առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի անդամների համար միասնական արձանագրում դարձնելու ուղղությամբ: Իսկ Սերգեյ Լավրովի հայաստանյան այցը, ընդհանուր առմամբ, կարելի է հաջողված համարել հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցության տեսանկյունից: Համենայնդեպս, հնչած հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ հօդս ցնդեցրին հայ-ռուսական հարաբերությունների վտանգվածության, կործանման եզրին գտնվելու մասին գնահատականները, որոնք հնչում էին ու են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչների ու նրանց մերձ շրջանակների կողմից: Երևանում Լավրովի հնչեցրած բոլոր հայտարարությունները վկայում էին, որ Ռուսաստանը Հայաստանի հետ աշխատում է միանգամայն բնականոն ռեժիմում, և որ եթե անգամ նախկինում եղել են տարաձայնություններ, դրանք այլևս հաղթահարվել են»:

«ԵԽ-ում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից»․ Դերենիկ Մալխասյան
3317:12
Թրամփի՝ Հնդկաստան այցը սպասվում է 2027-ին
8716:33
«ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների պահվածքը հասկանալի է»․ Արման Մելիքյան
5516:12
«ԿԸՀ-ն մերժում է ներկայացված բոլոր յոթ դիմումները»․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)
6515:42
«Վերաքվեարկությունը կվերածվի հաշվարկված, թիրախավորված քաղաքական գործընթացի»․ Վահագն Հովակիմյան
7015:36
«ՍԴ-ի որոշման լեգիտիմությունն արդեն կասկածի տակ է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5815:24
Իրանը սպառնացել է կոշտ պատասխանով
10215:05
«Անվավեր քվեաթերթիկներով նույնպես ընտրողներն իրենց քաղաքական կամքն էին արտահայտել»․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)
7314:48