ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
![]() 515 Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ., 22:15 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետագա ծավալման լույսի ներքո Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդես է գալիս իրարամերժ և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով: Այդ հայտարարություններում առկա են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատվությունը վիրավորելու միջոցով արդարացնելու ցեղասպանությունը: Այս տարի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն արդեն իսկ արդարացրել էր Հայոց ցեղասպանության իրականացումը՝ այն որակելով որպես «ամենաողջամիտ գործողություն», իսկ ցեղասպանության զոհերին՝ «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ»: Այժմ Թուրքիայի նախագահը Հայոց ցեղասպանության զոհերին զրկում է նույնիսկ իրենց պատմական հայրենիքից՝ նրանց անվանելով քոչվորներ, մոռանալով իր նախնիների և տարածաշրջանի բնիկների պատմությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անկասկած անհրաժեշտ են ճշմարտության և պատմական արդարության համար: Սակայն այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է այն մարդկանց և ժողովուրդներին, որոնց Թուրքիայի Հանրապետությունն այսօր, կրոնական և էթնիկ պատկանելիության համար անվանելով ահաբեկիչներ, ենթարկում է բռնության և բռնագաղթման իր իսկ հարևան երկրի տարածքում: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար: Ցեղասպանության զոհերի ժառանգների և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և հետագայում դրա հիման վրա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար: Արդարացնելով և ժխտելով հայոց ցեղասպանությունը, ուժի կիրառմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելով իր հարևանների հանդեպ, երկու տասնամյակից ավելի շարունակելով Հայաստանի ցամաքային շրջափակումը, և ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին ԼՂ հակամարտության համատեքստում՝ Թուրքիան շարունակում է հանդիսանալ ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի անվտանգության սպառնալիք: Թուրքիան պետք է վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ներկա թշնամական քաղաքականությունը, ինչն առաջին քայլը կարող է դառնալ ցեղասպանության հետևանքների հաղթահարման և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցման ուղղությամբ: Հայաստանի արտաքին գործերի նախարարություն |
«Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման»․ ԱՄՆ դեսպանատուն
300Երեկ, 12:06Ուրցաձորի նախկին համայնքապետը մեղադրվում է 55 մլն դրամի հողատարածքներ ապօրինի օտարելու մեջ (տեսանյութ)
189Երեկ, 09:12«Սահմանադրությունը պետք է ասի՝ ՀՀ քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես ՀՀ-ն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
25305.07.2025, 15:52«Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ»․ Վահագն Խաչատուրյան
29005.07.2025, 13:30ՀՀ-ում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ
40504.07.2025, 19:18«Ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետը երկարացվեց»․ ՀՀ ՊՆ
49903.07.2025, 16:06«Տաշիր գրուպ»-ում քննչական գործողություններն իրականացվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու գործով
37702.07.2025, 16:12«ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել». ՍԱՏՄ
41702.07.2025, 15:54