«Եթե Ապրիլյանը պայմանավորված չէր, կստացվի՝ Փաշինյանը հերթական մանիպուլյատիվ հայտարարությունն էր անում». Գ. Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր 168 TV-ի եթերում անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլի վերաբերյալ հայտարարությանը:
«Զարմանում եմ, որ պարոն Սարգսյանն այդ մասին խոսում է, որովհետև իր ղեկավարած բանակցային գործընթացները մեզ բերեցին Ապրիլյան պատերազմ, որը քննող հանձնաժողով է ստեղծվել, և այնտեղ բազմաթիվ խնդիրներ են բացահայտվում, որոնց չլինելու պարագայում, մենք կարող է ունենայիք ավելի քիչ զոհեր, չկորցնեինք տարածքներ»,- ասել է պատգամավորը:
Խոսելով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին՝ Գորգիսյանը նշել է, որ եղել են բազմաթիվ բացթողումներ, և հանձնաժողովն այժմ փորձում է հասկանալ, թե ում կողմից են դրանք եղել. «Հույս ունեմ, որ Սերժ Սարգսյանն ասելիք կունենա՝ որպես գլխավոր գերագույն հրամանատար»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ ժամկետներ դեռևս հայտնի չեն, թե երբ են Սարգսյանին հրավիրելու հանձնաժողով։
Հարցին, թե Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այն պայմանավորված էր, և եթե այժմ քննիչ հանձնաժողովը աշխատանքների ավարտին հայտարարի՝ Ապրիլյան պատերազմը պայմանավորված չէր, ի՞նչ կստացվի, Գորգիսյանը պատասխանել է. «Կստացվի, որ պարոն Փաշինյանը հերթական մանիպուլյատիվ հայտարարությունն էր անում, ինչպես նա սիրում է անել։ Ընդդիմադիր պարոն Փաշինյանի և վարչապետ պարոն Փաշինյանի հայտարարությունները շատ հաճախ իրար չեն համապատասխանում, և ես զարմանում եմ, որ զարմանում եք դրանից...: Սկսած կառավարության կառուցվածքը փոխելուց՝ վերջացրած անցումային արդարադատություն անելը, իրականություն չդարձավ։ Հեղափոխությունը քաղաքացիների մոտ ստեղծել է բարձր սպասումներ, որ հիմա ամեն ինչ փոխվելու է, և այդ սպասումները եղել են այդ խոստումներով՝ կարմիր գծերի, արագաչափերի վերացում, սուպերվարչապետական համակարգից հրաժարում։ Բայց եթե այդ ամենը չի արվում, դա քաղաքացիների մոտ առաջացնում է հիասթափություն»։
Մանրամասները՝ տեսանյութում:

Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
1217:12
«Եկել ենք մի կետի, երբ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
2817:00
«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
2516:42
«Վստա՞հ ենք, որ սահմանին աշխատանքներ կատարող Իրանի ու Հնդկաստանի քաղաքացիներ մեջ չկան թշնամու գործակալներ»․ Նաիրի Հոխիկյան
3716:24
«Եթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Մատուշկա Ռասիա» երգի, նորմալ հետ կգա». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5316:18
«Իրենց ընտրողների կյանքը մի 50 տարով երկարեց էդ ելույթից հետո». Սամվել Կարապետյան
4816:12
«Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել Եկեղեցին». լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
5016:06
«Միջազգային մրցույթ է իրականացվելու, որը կրելու է Գագիկ Ծառուկյանի անունը»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
5515:42