«Այն, որ մերժվածը խոսում է «հեղափոխական բեկման» բացակայության մասին, արդյունքն է վերջինիս անպատժելիության». Գ. Գալստյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը (ԵԺԿ), հյուրընկալելով ժողովրդի կողմից մերժվածին, կասկածի տակ է դնում իր ժողովրդական լինելը: Չկա և չի կարող լինել միջազգային որևիցե քաղաքական կառույց, որում հյուրընկալվելով և ելույթ ունենալով՝ Սերժ Սարգսյանը կլեգիտիմանա, քանի որ նրա քաղաքական հետագիծն իրեն անշրջելիորոն դելեգիտիմացրել է: Այն, որ մերժված գործիչը խոսում է «հեղափոխական բեկման» բացակայության մասին, անկասկած, արդյունքն է վերջինիս անպատժելիության: Սակայն, Ս. Սարգսյանը և իր կոհորտան պետք է հստակ գիտակցեն, որ իրենք չեն կարող ցանկալի դառնալ, նույնիսկ, եթե ժողովուրդը հիասթափվի ներկայիս իշխանություններից, պետք է հստակ գիտակցեն, որ երբեք ու երբեք չեն կարող քաղաքական այլընտրանք դառնալ, քանի որ նրանք անցյալ են՝ մերժված անցյալ: Նրանց տեռորիստական վարչակարգի մերժման գործընթացն սկսվեց 2016-ին՝ «Սասնա Ծռերի» ապստամբությամբ/հեղափոխության փորձով, հասնելով կուլմինացիայի 2018-ին՝ Ժողովրդական Թավշյա Հեղափոխությամբ»:

«Կսպասեն՝ աժիոտաժը կանցնի, հետո կիմանանք, որ «վծիխարյա» սրան հետ են տվել». Կոնստանտին Տեր-Նակալյան
4519:48
Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
12219:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
6517:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
7317:12
«Այս իշխանությունների մոտ ոչ միայն զիջումներն են միակողմանի, այլև՝ խաղաղությունն ու դրա խնամքը»․ Լիաննա Գասպարյան
7416:42
«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում»․ Արտակ Զաքարյան
7716:24
«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
8015:54
«Եվ Սուրեն Պապիկյանը կստանա իր աշխատավարձը՝ զանազան հավելավճար-պարգևավճարներով»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
7415:48