#Adjarabet-ը շորթել է քաղաքացուն և չի տրամադրում շահած 3.650.000 դրամը

MAMUL.am-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Անտոն Գասպարյանը, ով խաղադրույք է կատարել 2019թ. մարտի 19-ին, ըստ որի՝ Սերբիայի հավաքականը չի դառնա Եվրոպայի 2020թ. չեմպիոն: 2019թ. նոյեմբերի 17-ին նշված հավաքականը դուրս է մնացել խմբային փուլից: Ըստ դիմողի՝ «Աջարաբեթ»-ը իր՝ մարտին կատարած խաղադրույքը հետ է փոխանցել հաշվին (մոտ 40000 դրամ), այնինչ պետք է փոխանցեր մոտ 3650000 դրամ:
Ստորև ներկայացնում ենք Անտոն Գասպարյանի բողոքը՝ ամբողջությամբ.
«Մարտի 19-ին 5 հատ խաղադրույք եմ կատարել: Նույն օրը՝ 4 ժամ հետո իրենք տեսել են, որ սխալ խաղադրույք են առաջ բերել, միանգամից դուրս են շպրտել ու ոչ մեկ չի կարացել խաղադրույք անել էդ խաղի վրա, իսկ իմ գումարը մնացել ա իրանց մոտ՝ սպասողական վիճակում: Ընթացքում իրանց օպերատորների հետ եմ խոսել, հարցրել եմ՝ եթե Սերբիայի հավաքականը նոյեմբերին դուրս մնա խմբայինից, էդ ժամանակ շահո՞ւմ եմ, թե՞ սպասում եմ՝ ով դառնա Եվրոպայի չեմպիոն, ասել են՝ չէ, երբ դուրս մնա, էդ ժամանակ կհաշվարկենք, կփոխանցենք շահածդ գումարը: Ու երբ դուրս մնաց Սերբիան, ժամեր հետո կապվեցի օպերատորների հետ, ասացի՝ խի՞ գումարը չի նստում հաշվիս: ID քարտս ուզեցին, ասացին՝ սպորտ բաժինը կապ կհաստատի Ձեզ հետ: Այդպես էլ կապ չեղավ, իսկ հաջորդ օրն առավոտյան իմ դրած խաղադրույքը հետ են փոխանցել իմ հաշվին ու չեն էլ զանգել: Զանգեցի, ասացի՝ իմ շահածն էդքան չէր, բա՝ մենք ձեր հետ կապ կհաստատենք: Երեկոյան նորից զանգեցի, էլի՝ ID քարտ, անձնագիր ուզեցին, էլի ասացին՝ սպորտի բաժինը կապ կհաստատի ու էլի ոչ մի բան... Սքրինշոթով, բանով փոստային նամակով ուղարկեցի իրենց, պատասխան դեռ չեմ ստացել... Իրենց պատճառաբանությունն այն է, թե հայերեն տարբերակում «ոչ» է նշած, այսինքն՝ չեմ հավատում, որ Սերբիան կդառնա Եվրոպայի չեմպիոն, բայց անգլերեն, ռուսերեն տարբերակով՝ «այո» է նշած, այսինքն՝ հակառակը... Ասում եմ, լավ, հակառակն ա, չպտի շահեմ, բա ինչի՞ համար եք իմ գումարը հետ վերադարձրել, ասում են՝ լեզվի թյուրիմացության պատճառով հետ ենք վերադարձնում, ես էլ հարցնում եմ՝ իսկ կանոնադրությունում գրած ա՞, որ խաղադրույք կատարելուց երեք լեզուներով պտի նայեմ, օպերատորն ասում ա՝ չգիտեմ: Ի դեպ, երեք լեզուների էս վիճակին առաջին անգամ եմ հանդիպել, նախկինում էլ միշտ հայերենով եմ արել»:
Քաղաքացին ավելացրեց, որ պատրաստվում է դիմել իրավապահներին:










«Նվիրյալ բուժաշխատողները մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին իրենց հերոսական առաքելությունը»․ Տիգրան Աբրահամյան
8601:06
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով
8000:42
«Չի կարելի ասել՝ «քանի որ այսօր հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է»»․ Տեր Հեթում քահանա
9100:30
«Ծննդաբերելու նպատակով զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել ԱՄՆ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
14200:13
«Ծինփինն ու Թրամփն արդյո՞ք եկել են որևէ երկարաժամկետ համաձայնության»․ Հակոբ Բադալյան
81Երեկ, 23:36
«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
83Երեկ, 22:30
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով
104Երեկ, 21:42
«Օրենքով գող» «Օշականցի Գևորիկը»՝ Գևորգ Մելիքյանը, 2 ամսով կալանավորվել է
95Երեկ, 20:42