«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան

Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կից գրելով. «Լուսանկարում Սյունիքի Ներքին Հանդ գյուղի գլխին կախված ադրբեջանական դիրքերն են, որոնք մասամբ օկուպացրել են «Շիկահող» արգելոցն ու «Սոսու պուրակ» արգելավայրը, ինչպես նաև Ներքին Հանդի գերեզմանոցն ու հին գյուղատեղին։ Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, որտեղ (նաև հարևան գյուղերում) կյանքը դարձել է գոյության իսկական պայքար, այլև արդեն 4-5 տարի ոչնչացնում են թանկարժեք անտառը, իսկ շրջակա միջավայրի նախարար Համբաձում Մաթևոսյանը զուգահեռաբար հայտարարում է, որ COP17-ի բարձր հարթակից այս խնդիրների մասին չխոսելը պայմանավորված է իր կառավարության համար գերակա՝ «խաղաղության օրակարգով»: Իսկ այս հատուկ տարածքներին առնչվող հարցերը, ըստ Մաթևոսյանի, սահմանազատումից ու սահմանագծումից հետո կլուծվեն, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ համատեղ ծրագրեր կարող են արվել։
Քանի դեռ Երևանում խոսում են այսպիսի «մեծ» բաներից, հողի վրա՝ օկուպացիոն գոտու հարևանությամբ, տեղի բնակչությունն ու բնությունը ստիպված են ատամները սեղմած շարունակել լուռ գոյամարտը»։


«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
5516:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
5016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
8615:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
12015:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
6715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8313:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
9212:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
10112:06