«Գումարի դիմաց ծառայությունից ազատվելն ամենաանհաջող միտքն է». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող ենք խոսել բանակային ծառայության ժամկետի կրճատման մասին միայն այն դեպքում, երբ մարտական հերթապահություն իրականացնող մեր բոլոր զորամասերն ու ստորաբաժանումները համալրված լինեն միայն պայմանագրային զինծառայողներով: Պարտադիր զինվորական ծառայության կարիք մենք միշտ ունենալու ենք, քանզի ունենք ուժեղ և բազմամարդ պահեստազոր ձևավորելու խնդիր: Գումարի դիմաց ծառայությունից ազատվելն ամենաանհաջող միտքն է, որ կարելի է ունենալ զինծառայության մասին քննարկումներում: Դա ոչ միայն հակասում է սոցիալական արդարության սկզբունքներին, այլև կարող է շատ ընտանիքների հասցնել ծայրահեղ աղքատության: Պետք չէ վախենալ զինվորական ծառայությունից, բանակը պետք է դարձնենք մի կառույց, որտեղ երիտասարդը կարևոր գիտելիքներ և հմտություններ է ձեռք բերում»:

«ՔԿ-ն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում». Լիա Սարգսյան
515:18
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2315:06
«Նորից զոհ ունենք․ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ստուգատեսները»․ Գոռ Մադոյան
2715:00
Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
8612:48
Դատարան են հանձնվել «Արմենիկում» ՓԲԸ տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը
7212:36
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը
7812:00
Արգամ Աբրահամյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը
8311:24
«Հերթական ապօրինի շինաղբավայրը՝ Ներքին Չարբախում». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7710:36