«Նախագծի ընդունման դեպքում պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու». Տարոն Չախոյան
![]() 476 Կիրակի, 01 դեկտեմբերի, 2019 թ., 17:00 Բլոգեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10 մլն դրամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու դիմաց օրենքի նախագծի ընդունման դեպքում պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է կատարվելու... Ակնհայտ է, որ սոցիալապես ապահովվածները, առաջին իսկ հնարավորության դեպքում, իրենց երեխաներին կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից, ովքեր չունեն տանը կամ բանկերում պահած այդ գումարը, ստիպված կլինեն պարտքով վերցնել և նույնիսկ իրենց տունը գրավ կդնեն... Ճիշտ է՝ օրենքի նախագծի հեղինակն առաջարկում է պետությանը վճարած 10մլն դրամի դիմաց վարձել 2 ժամկետային զինծառայող, ովքեր պարտադիր զինծառայությունից ազատվածի փոխարեն կծառայեն բանակում, սակայն արդյունքում ստացվում է, որ բանակում ծառայելու են և հայրենիքի սահմանները պաշտպանելու են միայն սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչները: Արդյունքում երկրում կխորանա սոցիալական անարդարությունը... մի բան, ինչի դեմ փորձում ենք պայքարել... Բացի այդ, 10 մլն դրամ վճարելով, ընդամենը 1 ամսում, հնարավոր չէ բավարար ռազմական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել... Դա պնդում են նաև ռազմական տեսչությունից... Ամենայն անկեղծությամբ, հավատում եմ պատգամավորի ազնիվ՝ զարտուղի ճանապարհներով պարտադիր զինծառայությունից խուսափողներին օրենքի դաշտ բերելու միտումներին, բայց օրենքի նախագիծը լի է թերություններով... Հա, ու մի բան էլ, կանացի բամբասանքով զբաղվող լաչակ կապած թրաշամանուկներին տեղեկացնեմ, որ հաշվառված եմ պահեստազորում ու առաջին իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ պաշտպանել հայենիքիս սահմանները»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
