«Առանց հայ-ռուսական հարաբերությունների նորմալացման այս մատակարարումները իրականություն չէին դառնա». Արման Բաբաջանյան
![]() 500 Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ., 01:10 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ մասնակցել է Հայաստան ժամանող ռուսական ՍՈՒ-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների դիմավորման արարողությանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրելով ինքնաթիռների թռիչքը: Փաշինյանը դրանք անվանել է «տարվա մեր գլխավոր ձեռքբերումը»։ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է նաև ՊՆ N զորամաս, որի պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ Զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Մեկ շաբաթ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են 2019 թվականի ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով: Սրանք չափազանց կարևոր տեղեկություններ են մեր զինված ուժերի սպառազինվածության մակարդակի և մարտունակության բարձրացման տեսանկյունից: Ինչպես կործանիչ ինքնաթիռները, այնպես էլ զենիթահրթիռային համալիրներն ու հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերը կարևորագույն զինատեսակներ են, որոնք ամրապնդում են մեր զինված ուժերի ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական կարողությունները: Եվ այո, նման զինատեսակների մատակարարումները Հայաստան իրավամբ պետք է համարել տարվա կարևորագույն ձեռքբերումները: Ընդ որում, դրանք վկայում են ոչ միայն ռազմական ոլորտում, այլ նաև արտաքին քաղաքական ասպարզեում արձանագրվող զարգացումների մասին, քանի որ առանց հայ-ռուսական հարաբերությունների նորմալացման այս մատակարարումները իրականություն չէին դառնա: Զինված ուժերը սպառազինություններով, այդ թվում՝ ժամանակակից սպառազինություններով համալրելու գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ: Կիսապատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրում որևէ պահի չի կարելի բավարարվել եղածով, որքան էլ սպառազինությունը բավարար լինի որակական ու քանակական առումներով: Դրան զուգահեռ, շարունակելով հայ-ռուսական ռազմաստրատեգիական համագործակցությունը, պետք է ինտենսիվացնել նաև սպառազինությունների ձեռք բերումը այլ երկրներից՝ մեր զինված ուժերի հավաքակազմը դիվերսիֆիկացնելու, միայն մեկ կետից կախվածության մեջ չլինելու նպատակադրումով: Այդ առումով ողջունելի է Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի՝ նախօրեին արած հայտարարությունն այն մասին, որ ներկայումս ընթացքի մեջ են սպառազինության ձեռք բերման մի քանի տասնյակ համաձայնագրեր: Գլխավոր շտաբի պետը հասկանալիորեն փակագծեր չի բացել: Սակայն այդ հայտարարությունները հիմք են տալիս հույս հայտնելու, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունն աշխատում է զինված ուժերի համալրման դիվերսիֆիկացման ուղղությամբ: Փառք ու պատիվ հայոց բանակին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
