ՊՆ-ի պարզաբանումը՝ դիրքապահ զինծառայողների պարգևավճարների նվազեցման վերաբերյալ

Երեկ հայտնել էինք, որ MAMUL.am-ն ահազանգեր է ստացել դիրքերում ծառայող զինվորներից, ովքեր բողոքում են Ամանորին իրենց տրամադրվող պարգևավճարների նվազեցումից:
Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել. ««Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 3-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի միջոցներից:
ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով զինված ուժերում զինծառայողներին միանվագ գումարով պարգևատրելու նպատակով սահմանվել է համապատասխան խրախուսման ֆոնդ և հատկացվել զորամասերին: Ուսումնական տարվա արդյունքներով, համաձայն «Կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի դրույթների՝ տարվա ընթացքում իրականացվել է լավագույն զինծառայողների խրախուսումը:
«Պաշտոնատար անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ զինծառայողները կարող են պարգևատրվել նաև աշխատավարձի տարեկան ֆոնդի տնտեսված միջոցներից, ըստ որի, լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողների քանակական համամասնությամբ, խրախուսման կարգով, իրականացվել են նշված պարգևատրումները»։

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին
194Երեկ, 16:42
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
198Երեկ, 15:30
ԿԸՀ-ն նիստ է անցկացրել
202Երեկ, 13:12
Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
58225.09.2026, 09:07
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
29725.09.2026, 00:30
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
30424.09.2026, 21:48
Փաշինյանը և Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը (տեսանյութ)
35824.09.2026, 09:42
«Միասին պատմություն ենք կերտել»․ Թրամփ
38023.09.2026, 17:12