Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա այցելել է մարտական դիրքեր

Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա այցելել է մարտական դիրքեր
556
Չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ., 00:50

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները շնորհավորել են բարձր լեռնային պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Հայաստանի ու Արցախի պաշտպանության նախարարները ծանոթացել են դիրքապահների տրամադրությանը, խոսել նրանց հետաքրքրող հարցերի մասին, կարևորել բարդ բնակլիմայական պայմաններում հայրենիքի սահմանները պաշտպանող մարտիկների ծառայությունը: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծնդդյան տոները խաղաղ նշելու հնարավորությունն ապահովելու համար և անձնակազմին խրախուսել նվերներով: