Վարչապետի՝ ԱՄՆ-ին և Իրանին ուղղված ուղերձը՝ Արտանիշ լեռան բարձունքից

878
Կիրակի, 05 հունվարի, 2020 թ., 13:35
ՀՀ վարպաչետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը․ «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, ԱՄՆ-ն ևս մեզ համար բարեկամ երկիր է և մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական և հակաամերիկյան գործողությունների մեջ: Մեր ուղերձն այն է, որ Իրանի և ԱՄՆ-ի մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ առաջին իսկ րոպեից համապատասխան կառույցներին տրվել են հանձնարարականներ՝ հետևել իրավիճակին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ուղղել է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռան բարձունքից՝ ի նշան տարածաշրջանի խաղաղության։

«Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին»․ Պեսկով
1014:30
«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի Ռոբերտ Քոչարյանից
2414:12
«Ժողովրդավարության բաստիոնում քաղաքական հայացքների համար մարդկանց կալանավորում են»․ Սոնա Աղեկյան
2414:06
«Ռուսաստանը գիշերն ավելի քան 130 հարվածային ԱԹՍ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ»․ Զելենսկի (տեսանյութ)
5614:00
Ռոբերտ Քոչարյանը չպատասխանեց լրագրողի հարցին (տեսանյութ)
4113:42
«ԱՄՆ-ն չէր պատերազմի Իրանի հետ, եթե Վենսը նախագահ լիներ»․ Թաքեր Կարլսոն
8813:18
«Դրսում իրեն են շանտաժ անում, ներսում՝ ինքը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6611:42
«Ալիևն իսկապես հավատացել է, թե Ադրբեջանը վերածվել էր «միջին տերության»»․ Արա Պողոսյան
6711:30