«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան

«ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Քերոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ հերթական անգամ հերթական պետական կամ համայնքային պաշտոնյան խոսում է խցանումներից, փողոցները լայնացնել չկարողանալուց կամ սպառնում հասարակական տրանսպորտի առանձնացված գոտի ստեղծել, ես հիշում ու հիշեցնում եմ՝
Երեք պատճառ լուսանկարներում, երեքն էլ քաղաքապետարանի վարիչի ուղիղ պատասխանատվության ոլորտում։
Պարզաբանեմ՝
1. Քաղաքապետարանի ավտոմեքենան կայանված է հասարակական տրանսպորտի համար իրենց իսկ կողմից հատկացված երթևեկելի գծում։
2. Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հասարակական տրանսպորտի ձեռնարկության ավտոբուսներից մեկը երկրորդ երթևեկելի գոտի է դուրս եկել հատկացված գոտու առկայության պարագայում։
3. Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող աղբահանության ձեռնարկության աշխատողները բանուկ ժամի աղբարկղ են դատարկում՝ աղբատար մեքենան կանգնեցնելով երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներում, ուղղությունը դարձնելով անանցանելի։
Ավելացնեմ նաև՝
Տարատեսակ փակումներ այս կամ այն պաշտոնյայի շարսյան անցման համար
Պարեկների կողմից երթևեկության անգրագետ կարգավորում
Քարուքանդ փողոցներ
Միակողմանի դարձրած փողոցներ
Երկարատև ինժեներական աշխատանքներ
Շինարարության ընթացքում երթևեկելի գոտիների զավթում
Կանգառներ նեղ փողոցներում
Աղբարկղեր երթևեկելի գոտիներում
Չնկարվող համարներով մեքենաների խախտումներ
Համայնքային հիմնարկների տրանսպորտի անպատժելի խախտումներ
Գրեթե առանց բացառության՝ ոչ օպտիմալ ռեժիմով աշխատող լուսացույցեր»։

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
2110:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
3010:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
3610:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
5810:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
7407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
11402:00
30 տարվա ընդմիջումից հետո Ֆրանսիան կվերսկսի փոքր տրամաչափի զինամթերքի արտադրությունը
24701:08
«ԿԸՀ-ն գրանցեց հանրաքվեի նախաձեռնությունը»․ «Եվրասիական Ալյանս»
11600:18