ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ անվտանգության շահերին վնաս հասցնող կեղծ լուրեր հրապարակող և տարածող օգտատեր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։
Մասնավորապես, ս.թ-ի հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
23402.10.2026, 16:30
«Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել»․ Կիմա Ավդալյան
24202.10.2026, 14:12
Ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել
25702.10.2026, 12:36
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
40130.09.2026, 16:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնագանձել 20 անշարժ և շարժական գույք, 1,6 միլիարդ դրամ
33430.09.2026, 12:48
«Լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառվեն պատասխանատուների նկատմամբ»․ ՀՀԽ
34130.09.2026, 11:48
«Մեկնարկում է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը»․ ԿԸՀ
40929.09.2026, 17:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենին
74829.09.2026, 15:19