«ԱԱԾ-ն պետք է բացահայտի «Դիանայի» քույրիկներին ու հայրիկներին». Անդրանիկ Քոչարյան

«Պարզ դարձավ, որ «Դիանան» Հայաստանում ներքին լարվածություն առաջացնելուն ուղղված գործունեություն է ծավալել նաև 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ, որը նախկին իշխանությունների կողմից թողնվել է անհետևանք, ինչը հարցեր է առաջացնում»,- այսօր «Առաջին լրատվականի» եթերում ասել է ԱԺ Պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն այժմ պետք է պարզի նրա առնչությունը այս կամ այն երկրների հատուկ ծառայությունների հետ. «Գուցե նաև հայաստանյան ֆեյքերի խմբերի մեջ է ներգրավված, որոնք, պարզվում է, մինչև հիմա կենսունակ են: Եթե նախկինում նրան ձեռք չեն տվել և հիմա շատ արագ հայտնաբերվեց, նշանակում է, որ նա ինչ-որ համակարգի մեջ ներգրավված է, որը շատ արագ հնարավոր եղավ բացահայտել: Ես տողատակերով եմ խոսում, ինքս էլ հետագայում կհասկանամ, թե այդ համակարգերը ինչպիսի առնչություն են ունեցել նախկին իշխանությունների հետ նրանց պաշտոնավարման ընթացքում և հիմա ինչպես օգտագործվեցին ի վնաս մեր երկրի կայունության»,- ասել է Քոչարյանը:
Նա նշել է, որ կարծում է, որ ԱԱԾ-ն այս ընթացքում կիրականացնի միջոցառումներ ու կբացահայտի «Դիանայի քույրիկներն ու եղբայրներին» և նրանց «հայրիկներին», և այն, թե նրանք ինչպիսի քաղաքական դիմագիծ կարող են ունեցած լինել:

«Ոչ լեգիտիմ իշխանություն ունենալը կամ հանրային համերաշխության զրոյացումը նշանակում է պետության անկում»․ Արա Պողոսյան
6503:06
«Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է»․ Մարիաննա Ղահրամանյան
7802:06
Ռուսաստանը և Ուկրաինան գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց են փոխանակել
112Երեկ, 23:47
«Բան ես հայտարարել, պատասխան ե՞րբ ես տալու, թե՞ շեֆերիդ քո պես ԳՇ պետ է պետք». Տիգրան Աբրահամյան
108Երեկ, 23:00
«Շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու, քանի իշխանության է չտեսների ոհմակը»․ Արեգ Սավգուլյան
68Երեկ, 22:36
ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը ՍԴ-ում կշարունակվի վաղը
72Երեկ, 22:00
«Անհրաժեշտ է փոխել լիդերներին և նոր «պրոյեկտներ» ստեղծել»․ Կարեն Հեքիմյան
84Երեկ, 21:54
«Այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է»․ Հակոբ Բադալյան
72Երեկ, 21:36