«Պատմություն գրելը թթու թան չի, ամեն մարդու բան չի». Հրանուշ Խառատյան
![]() 326 Ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ., 14:50 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմություն գրելը թթու թան չի, ամեն մարդու բան չի. մտածում եմ՝ կարո՞ղ է Էրդողանն իսկապես համոզված գիտի, որ «Հայաստանը երիտասարդ պետություն է, իսկ հայերը մինչ Հայաստանի ստեղծումը քոչվորի կյանք են վարել՝ տեղափոխվելով մի երկրից մյուսը»: Հա դե, պատմություն նա պետք է սովորած լինի Թուրքիայի դպրոցում, դեռևս Մուստաֆա Քեմալի ծրագրով աղավաղված նպատակահարմարությամբ, այնտեղ հայեր և հայկական պետություն չկա, հայերի մասին էլ աչքով տեսածն այն է, որ նրանք ապրում են աշխարհի բոլոր երկրներում, ամեն տեղ էլ կառուցում են, այդ թվում՝ եկեղեցիներ, հլա տեսեք Երուսաղեմում, որ դարերից եկեղեցիներ ունեն: Ինչո՞ւ չեն կարող ունենալ Վանում, Մուշում, Կարինում, Էրզրումում, Երզնկայում... Ճիշտ է, Թուրքիայի ներկայիս արևելքը՝ Արևմտյան Հաաստանը, թուրքերեն խոսակցականում շարունակում է Էրմանիստան կոչվել, բայց դե Բելգիայի Գենտ քաղաքի կենտրոնական հրապարակն էլ խոսակցականում թուրքական են անվանում: Ո՞րը պիտի լիներ Էրդողանի չափման միավորը: Ճիշտ է, օրենքի չիմացությունն անհատին չի ազատում իրավական պատասխանատվությունից: Բայց դա օրենքին է վերաբերում, ոչ թե պատմությանը: Բացի այդ, իրավական պատասխանատվությունից ազատում է նախագահական անձեռնմխելիությունը, իսկ Էրդողանը նախագահ է: Կարո՞ղ է նախագահը պատմություն չիմանալ: Ամեն մարդ կարող է պատմություն չիմանալ: Օրենքը դրա համար չի պատժում: Իսկ նախագահներին առհասարակ պետք չէ իմանալ իրեն խանգարող պատմությունը: Այնպես որ Էրդողանն անմեղ է իր «մոլորություններում»: |

«Նայեք՝ քաղաքական ուժերից ով ի՞նչ է արել, մասնավորապես, վերջին ընտրություններից հետո». Արա Պապյան
7619:00
«Գիտենք, թե ով է Սամվել Կարապետյանը, բայց երբ տեղին և անտեղին կրկնում եք՝ հակառակ էֆեկտ է ունենում». Մհեր Մկրտչյան
17318:06
«Չարը նրանք են, որոնք խլեցին կյանքը նրանցից, որ դեռ պիտի ապրեին»․ Արման Թաթոյան
10515:36
«Հավատում եմ՝ մեր Հայրենիքն էլ Աստծո զորությամբ հարություն է առնելու»․ Ալվինա Աղաբաբյան
19214:06
«100 տոկոսով համաձայն եմ նրա հետ»․ Արայիկ Հարությունյան
22513:42
«Շնորհավորենք իրար ու բարիշենք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
14613:36
Արցախի դրոշը՝ Երուսաղեմի տաճարում (տեսանյութ)
21813:18
«Փաշինյան Նիկոլի և կաթողիկոսի միջև կոնֆլիկտը ժամանակավորապես սառեցված է»․ Կարեն Հեքիմյան
20513:12
