«Երկու տարվա ընթացքում այդպես էլ չտեսանք վարչապետի լուրջ անդրադարձն այս խնդիրներին». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որով հայտնել է, որ բանակում մահվան դեպքերի «պատմական մինիմում է գրանցվել»: Նիկոլ Փաշինյանն, ակնհայտորեն, բանակում մահերի նվազումը արձանագրել է որպես իր իշխանության նվաճում: Վարչապետը, սակայն, հղում չի կատարել աղբյուրին: Ենթադրում եմ, որ ապավինել է դատախազության տվյալներին, որը 2019 թվականին 49 զինծառայողների մահվան դեպքերը բաժանել է զինծառայության հետ կապ ունեցողի և չունեցողի ու ստացել նվազագույն «պատմական» թիվ: Եթե, օրինակ, զինծառայողին տանն են հայտնաբերել պարանից կախված, ապա, ըստ դատախազության, զինծառայության հետ կապ չունի: Իսկ երբևէ բացահայտե՞լ են որտեղ փնտրել մահվան պատճառները՝ տանը, թե զորամասում: Իհարկե ոչ: Ինքնասպանություններ որակված դեպքերի գերակշիռ մասը սպանություններ են, որոնց կոծկողը հենց դատախազությունն է և բնական է, որ ինչպես ուզում, այնպես էլ ներկայացնում է: ՊՆ փոխնախարարներից մեկն էլ ասում էր տանը զենք չունեն, զորամասում են ինքնասպան լինում...Այսպես են մաքրում բանակը և ոչ թե խորքային բացահայտումներով ու մահվան դեպքերը բացառելով: Ցավալի է, որ երկու տարվա ընթացքում, այդպես էլ չտեսանք վարչապետի լուրջ անդրադարձն այս խնդիրներին»:

«Փաստացի հայ կինը դանակահարել է Նիկոլի բերած «խաղաղությանը»»․ Դերենիկ Մալխասյան
1020:24
«Բաքուն ուզում է վերջնականորեն կոտրել հայության կամքը և ազգային կյանքով ապրելու ձգտումը». Սամվել Ասլիկյան
4419:54
«Ինչու է Աննա Հակոբյանը լռում․ հայ կնոջ և երեխաների նկատմամբ կատարված բռնությունը պահանջում է հստակ գնահատական»․ Արշակ Սարգսյան
4919:36
«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»․ ՆԳՆ
5819:24
«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ Դանիելյան
5518:42
«Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի
5618:12
«Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել». Արա Պողոսյան
6617:54
«Այսուհետ ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պետք է մտավախություն ունենա, որ կարող է տան դուռը բացել և տեսնել զինված ադրբեջանցի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6816:36