Դատական նիստերի անհիմն հետաձգումներ, տարիներով քննվող գործեր. ՄԻՊ-ի զեկույցը
395 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 18:20 Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է այն բողոքների ամփոփումը, որոնք վերաբերում են ողջամիտ ժամկետում գործի քննությանը դատարաններում: Այդ բողոքները վերաբերում են նաև նրան, որ կոպիտ խախտումների, տարիներով գործերի ձգձգման դեպքում չկան պատասխանատվության մեխանիզմներ: Մասնավորապես, բողոքների հիմնական մասը վերաբերում է նրան, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում, որ արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն: Օրինակ, մի դեպքում քրեական գործի առնչությամբ ամբաստանյալը տեղեկացրել է, որ դատական նիստերը շարունակ անհիմն հետաձգվում են, ընդհանուր առմամբ շուրջ 50 դատական նիստ չի կայացվել: Մեկ այլ դեպքում դատարանում գործը քննվում է 8 տարուց ավելի, և տվյալ գործով վերջնական դատական ակտ դեռևս չի կայացվել: Մեկ այլ բողոքի համաձայն՝ դատական նիստերը նշանակվում են 2-3 կամ 3-6 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ, իսկ նշանակված նիստերն էլ, ըստ բողոք ներկայացրած անձանց, անհիմն հետաձգվում են (եղել է դեպք, երբ միմյանց հաջորդող 5 նիստեր հետաձգվել են) և այլն: Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան և հրապարակել արտահերթ զեկույց: |
21-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
4911:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
7309:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
11209:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
11201:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
182Երեկ, 16:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
171Երեկ, 16:06Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
171Երեկ, 11:48ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
245Երեկ, 11:24