«Գործընթաց եք ուզում անել՝ արեք, ժողովրդին ինչի՞ եք ուզում տանել ընտրատեղամասեր». Էդմոն Մարուքյան

«Պարզ է, որ հեշտ է մեղադրել նախկիններին, պարզ է, շատ դժվար է լինելու որևէ ձևով փորձել մեզ՝ նրանց, ովքեր համաձայն չեն այս գործընթացի հետ, դիտարկել որպես Հրայր Թովմասյանի պաշտպան կամ նախկինների պաշտպան: Շատ դժվար է մեզ մեղադրել: Բայց ուզում եմ «հետո»-ն նայենք. մենք անում ենք շատ սխալ քայլ»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սահմանադրությունը հանրաքվեի դնելու նախագծին:
«Դա քաղաքական խնդիր լուծելու քայլ է և դա իշխանության քաղաքական խնդիրն է և ոչ թե ժողովրդի, որովհետև այն դատավորները, այն դատարանները, որոնք այստեղ նստած մարդկանց են բանտարկել, որոնք կառավարությունում նստած մարդկանց են բանտարկել, նրանք շարունակում են պաշտոնավարել և նրանց հետ բոլորդ համերաշխ եք, նրանց հետ ոչ մի հարց չեք բարձրացրել»,- շարունակեց ԱԺ պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը տարակուսեց, թե ինչո՞ւ են բոլորն իրար խառնվել. «Լավ, գործընթաց եք ուզում անել՝ արեք, ժողովրդին ինչի՞ եք ուզում տանել ընտրատեղամասեր: Էստեղ արեք, պրծեք: Հայաստանի տնտեսությունը կարիք ունի՞ քարոզարշավի մեջ մտնել, մենք մի ամիս առաջ ենք քարոզարշավից դուրս եկել: Սփյուռքը, Հայաստանի ներդրողներն էդքան հավես ունե՞ն ընտրական գործընթաց նայելու»:
Նրա խոսքով՝ ինքը, երբ ԱԺ շենքում յոթ տարի կռիվ էր անում Հրայր Թովմասյանի հետ, այսօրվա շատ հեղափոխականներ Հրայր Թովմասյանի շեֆերի աշխատակիցներն էին:

«Եթե չափանիշ կա, այն պետք է գործի բոլորի համար»․ Նարեկ Մանթաշյան
1017:18
«Փաշինյանի գործողությունները կանխարգելելու համար իսկապես միասնական ճակատով հանդես գալու կարիք ունենք»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
2817:06
«Հայաստանը վերածում են ազդեցությունների գոտու»․ Շիրազ Մանուկյան
4116:42
«Իրանցիները համաձայնել են ԱԷՄԳ-ի տեսուչներին հրավիրել Իրան»․ Վենս
8216:32
«Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն Զելենսկու սպառնալիքները Մինսկի հասցեին»․ Պեսկով
7515:53
«Նիկոլ Փաշինյանը պարտվել է, ընդդիմությունը չի հաղթել». Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4815:42
«Իսրայելը դիտարկում է Լիբանանի հարավից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման հնարավորությունը»․ #CNN
11315:22
«Չեմ բացառում, որ Փաշինյանը նոր ընտրության գնա»․ Ցոլակ Ակոպյան (տեսանյութ)
5415:06