Կալանավորվել է Դավիթ Ղազինյանի սանիկը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի գործով կալանավորված է նաև նրա սանիկը՝ Արման Սարգսյանը։ Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է հունիսի 17-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում ութ մեղադրյալ կա, որից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երեք անձի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորված անձինք հենց Դավիթ Ղազինյանը և նրա սանիկն են՝ Արման Սարգսյանը, որը կուսակցության գրասենյակի ղեկավար է։ Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հունիսի 17-ին դռնփակ նիստում քննել և բավարարել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները։ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ընտրակաշառք տալու նախապատրաստության վերաբերյալ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
2214:35
«Նախկինների խախտումները գումարած իրար՝ Նիկոլի խախտումներին չեն հասնի»․ լոռեցիներ (տեսանյութ)
2314:24
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված
4114:12
«Զուտ տարանցիկ թրաֆիկի վաճառքի մասին է խոսքը»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
3914:06
Կալանավորվել է Դավիթ Ղազինյանի սանիկը
5213:42
«Համեմատվելու եզր անգամ չունենք»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
6013:12
«Երեխաների կրթությամբ պետք է զբաղվեն մանկավարժներ, ոչ թե քաղաքական ակտիվիստներ»․ Իրինա Յոլյան
5012:12
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
7512:06