«Նիկոլ Փաշինյանը կարող է ապացուցել, որ իր խոսքերը սուտ չեն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը կարող է ապացուցել, որ իր խոսքերը սուտ չեն.
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի՝ Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի, Կոթիի բնակիչների մեծամասնությունը հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ կուսակցությանն են ընտրել։ Հունիսի 19-20-ին տեղացած խոշոր կարկուտը այդ գյուղերի բնակիչների խաղողի և պտղատու այգիները, բանջարանոցները, հացահատիկի արտերը, կարտոֆիլի ցանքերը, տների, անասնագոմերի, սարայների շիֆերյա ծածկերը, շատ ավտոմեքենաներ ավերել է։ Գյուղացիներն առանց բերքի են մնացել։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմելով ընտրողներին՝ գոռում էր՝ ես ձեզ շատ սիրում եմ։ Փաշինյանը և բարձրաստիճան պաշտոնաները, բարձր աշխատավարձից զատ, պետբյուջեից միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում։ Փաշինյանը հիմա կարող է ապացուցել, որ սիրում է գոնե ՔՊ ընտրած գյուղացիներին, պարգևավճարների միլիարդավոր դրամներից փոխհատուցում կամ պետական աջակցություն տրամադրի կարկտահարությունից մեծ վնասներ կրած գյուղացիներին»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
24619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
23219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
146316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
121115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
161513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
73912.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
196310.11.2026, 19:37