«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված

ՍԴ-ն իր աշխատակարգային որոշումով հաստատել է Սեդա Սաֆարյանի մասնակցությունը, ինչը չափազանց տարօրինակ է, հայտնում է «5-րդ ալիք»-ը։ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան- Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, այսինքն՝ նա Արման Բաբաջանյանի քաղաքական թիմակիցն է եղել, իսկ Բաբաջանյանը ՍԴ դիմումատու է հանդիսանում այժմ:
ՍԴ մասին օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինությունը, ըստ այդ հոդվածի առաջին մասի՝ ՍԴ դատավորը չի կարող մասնակցել գործի քննությանը, եթե նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ինչը Սեդա Սաֆարյանի ու Արման Բաբաջանյանի պարագայում ակներև է:
Լրատվականը փորձել է պարզաբանում ստանալ Սեդա Սաֆարյանից, սակայն նա չի պատասխանել զանգերին: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն ասել է, որ ինքն էլ այն կարծիքին է, որ Սեդա Սաֆարյանը Վլադիմիր Վարդանյանի ու Արտակ Զեյնալյանի նման չպետք է մասնակցի դիմումների քննությանը: Խուդոյանը հայտնել է նաև, որ մոտակա օրերին պատրաստվում է ՍԴ համապատասխան դիմում ներկայացնել Սեդա Սաֆարյանի մասով:

«Շուրջ 30 տարի ՀՀ-ի կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին». Ժաննա Անդրեասյան
3413:24
«ՀՀ-ում քանի՞ երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ, եթե պետբյուջեով չկազմակերպվեին այդ համերգները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5912:54
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
7312:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
17311:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
7711:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
8311:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
8010:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6810:00