«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ թվում է՝ Հայաստանը առնվազն ԱԳՆ մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի Նախիջևանում՝ Օրդուբադում, ՀՀ քթի տակ կազմակերպված միջոցառմանը:
Հայրենի կառավարությունը չունի դիվանագիտական շռայլություն և կամ ներուժ, որ օգտագործի այնպիսի բառապաշար, ինչպես օգտագործում է մեր ընդդիմության կամ բելառուսների ու ռուսների հասցեին, բայց հրապարակային գոնե դիրքորոշում պետք է ունենա:
Դա կարող է լինել անգամ ցավ հայտնելու մակարդակով կամ ափսոսանք հայտնելու:
Արևելյան հարևանը ներկայացնում է բացահայտ տարածքային նկրտումներ ու հավակնություններ: Մի կողմ եմ դեռ թողնում, որ զավթած է պահում ՀՀ տարածքից 250 քառակուսի կիլոմետր, այնտեղ իրականացնում ամրաշինական աշխատանքներ և չի երևում, որ պատրաստվում է հեռանալ:
Եթե մեզ թվում է, որ լռելն արդարացված դիվանագիտությունն է, ապա, կարծում եմ, որ դա այլ ընկալում է ունենում Բաքվում:
Նախընտրական շրջանում մեր ընդդիմությունն անդադար ընդգծում էր 300 հազար վերադարձի թեման, հիմա էլ մեր իշխանությունների տարբեր խոսնակներ ասում եմ՝ բա ո՞ւր են 300 հազարը:
Մեր հարևանները մեզ պես պրիմիտիվ չեն քաղաքական իմաստով, որ Բաքվում թեյ խմեն կամ Վիլսոնյան Հայաստան պահանջեն: Նրանք իրենց գործն են անում: 300 հազարը, ի տարբերություն մեզ, նրանց համար մեկանգամյա գործողություն չէ, այլ երկարատև, սողացող գործընթաց:
Այո, մեր իշխանությունները փակեցին Ղարաբաղյան հարցը, բայց չեն կարող փակել ադրբեջանցիների «Ղարաբաղը»»:

«Նիկոլ Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ»». Արմեն Աշոտյան
818:12
«ՀՀ-ն առնվազն ԱԳՆ-ի մակարդակով պետք է իր դիրքորոշումը հայտնի իր քթի տակ կազմակերպված միջոցառմանը». Թաթուլ Հակոբյան
2717:48
«Թշնամին փորձել է սեփական ձախողումը վերագրել հայկական կողմին». Այսեր Ղազարյան (տեսանյութ)
5017:42
«Իսկ ռոմանտիկները դեռ հավատում են, թե կա հավաքական ընդդիմություն»․ Երվանդ Վարոսյան
5017:24
«Հայ զինվորի կերպարը՝ թշնամու աչքերով»․ Այսեր Ղազարյան (լուսանկար)
5416:54
«Հավաքվել են ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել»․ Տաթևիկ Հայրապետյան
8016:12
«Ոնց որ սիրտս վկայեր». ջրասուզակ Վահե Մելքոնյան (տեսանյութ)
9416:06
«Էրեբունու բնակիչներն ահազանգում են»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
5716:00