«Հրայրն էս վիճակում է հայտնվել». Կարինե Հարությունյան
![]() 518 Ուրբաթ, 07 փետրվարի, 2020 թ., 18:10 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացրեք մարդն ազատություն է ստանում իր ողջ մտքերը մի գործի մեջ դնելու համար: Աշխատում է օրնիբուն: Ոգևորվում է անկախությամբ իրեն շնորհված հնարավորություններով, որ ջանում է իր երազանքի բոլոր մանրամասները դնել այդ գործի մեջ: Բայց այնքան է տարվում, որ մոռանում է բուն նպատակի ու դրա կյանքի իրավունքների մասին, ազդեցությունների ու հետևանքերի մասին: Եվ այնքան է սիրում ստեղծելու այդ ընթացքը, այնքան է համակվում դրանով, որ գաղափարը կամաց-կամաց վերափոխվում է անձի, իր եսին: Չի էլ նկատում, թե ինչպես է սկսում կերակրել իր եսը, հացուջուր տալիս, սիրում, գուրգուրում... Իր եսը՝ այդ գաղափարի մեջ: Այնքան ու այնպես, որ ստեղծածը դառնում է դիվային մի բան, որը պատրաստ է հարմար պահի իր ստեղծողին կուլ տալ: Հրայրն էս վիճակում է հայտնվել: Վստահ եմ, որ հեղափոխություն էլ եղած չլիներ, ՀՀԿ-ն բախվելու էր Հրայրի ստեղծած՝ սահմանադրական էս հրեշում թաքնված խութերին ու փորձ էր անելու Հրայրից ու այդ սահմանադրությունից մի կերպ ազատվել: Չի կարելի ստեղծել մի բան, որն ընդունված կանոններից, իրավական չափանիշներից ու ժողովրդավարական բարեկրթությունից դուրս է: Հրայրի եփած սահմանադրական շիլան ապացույց է նրա, որ եթե մարդը կորցնում է ինքնատիրապետումը և անկախությունը նույնացնում անարխիայի հետ, խիստ վտանգավոր է դառնում միջավայրի համար: Նման վտանգները միայն դանակով են հեռացնում: Հանրաքվեի մասին որոշումը հենց այդ վիրադանակն է»: |

«Չարը նրանք են, որոնք խլեցին կյանքը նրանցից, որ դեռ պիտի ապրեին»․ Արման Թաթոյան
8515:36
«Հավատում եմ՝ մեր Հայրենիքն էլ Աստծո զորությամբ հարություն է առնելու»․ Ալվինա Աղաբաբյան
18014:06
«100 տոկոսով համաձայն եմ նրա հետ»․ Արայիկ Հարությունյան
21213:42
«Շնորհավորենք իրար ու բարիշենք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
13913:36
Արցախի դրոշը՝ Երուսաղեմի տաճարում (տեսանյութ)
21113:18
«Փաշինյան Նիկոլի և կաթողիկոսի միջև կոնֆլիկտը ժամանակավորապես սառեցված է»․ Կարեն Հեքիմյան
18313:12
«ԻԻՀ-ի ՀՕՊ-ի հզորացումը զարմացրել և մտահոգել է ԱՄՆ-ին ու Իսրայելին»․ Տիգրան Դավուդյան
10413:00
«Ամոթ ձեզ, տիրադավ»․ միջադեպ՝ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին (տեսանյութ)
19912:30
