Վիտալի Բալասանյանի գրասենյակը պատասխանել է Աննա Նաղդալյանին

Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին՝ ժնևյան հանդիպման առնչությամբ Արցախի առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանի արտահայտած դրույթների վերաբերյալ ս.թ. փետրվարի 7-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքին՝ ի պատասխան.
Արցախի Հանրապետության Նախագահն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի Հանրապետության կառավարման՝ իրեն վերապահված գործառույթները: Արցախի Հանրապետության Նախագահը, ստանձնելով պաշտոնը, օրենքով սահմանված կարգով՝ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տալիս է հետևյալ երդումը. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:
Այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնը նույնացնում է «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ» եզրույթի հետ, կրկին անգամ հաստատում է, որ Վիտալի Բալասանյանի կողմից տրված գնահատականը համապատասխանում է իրականությանը. այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ «քննարկվել են Քաշաթաղի (Լաչինի) շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը:
Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցային ձևաչափում ներառել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչին:
Արցախի ժողովրդի և իր ընտրյալ իշխանությունների նկատմամբ բացահայտ դավաճանություն կարելի է որակել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչի՝ միջազգային ճանաչման գործընթացին, փաստորեն, լծվել են նաև ՀՀ ներկայիս իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արտգործնախարարի, ով ԺՆևում կայացած բանակցությունների ժամանակ Արցախի իշխանություններին և Արցախի Նախագահին ներկայացնում է որպես Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ՝ սրանով իսկ փորձելով նույն հարթության վրա դնել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչին և Արցախի Նախագահին:
Անընդունելի և դատապարտելի է սույն իրողությունը, որը, մեր համոզմամբ, հետապնդում է մեկ նպատակ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների բանակցություններում լեգիտիմացնել նաև Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը:
Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Եվրոհանձնաժողովն Ուկրաինային 3,3 մլրդ եվրո է հատկացրել
5512:49
«Մեկնաբանություն չեմ տալիս». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
3312:42
ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 48 F-35 կործանիչներ վաճառելուն
7712:24
«Ինքնահաստատման ճղճիմ փորձեր են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4312:00
«Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել էր, բայց դա չի ենթադրում, որ տեսքը պետք է վատ լինի»․ Արամ Օրբելյան
5911:30
«Տեսա՞ք՝ ձեթի տուփերը, ալյուրը, մեշոկներով շաքարավազը». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
9311:24
«Ես իմ տեղում նստած էի, ինքը՝ դահլիճի կենտրոնում զգաստ կանգնած»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7611:12
«Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է ընտրությանը, մոտեցնում է հաղթանակը՝ թշնամու նկատմամբ»․ Մեդվեդև (տեսանյութ)
9311:06