«Ադրբեջանը դիրք է ամրացրել նաև Այգեպարի մոտակայքում»․ Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը դիրք ա ամրացրել նաև Այգեպարի մոտակայքում.
Արբանյակային նկարները ցույց են տալիս, որ 2 դիրքերում ակնհայտ են զգալի ինժեներական աշխատանքներ։
- ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզի հետ համադրումը (1990թ. հրատարակություն) ցույց ա տալիս, որ հենակետը գտնվում ա Հայկական ԽՍՀ տարածքի խորքում՝ ~ 500 մ հեռավորության վրա, և Այգեպարից 900 մ հեռավորության վրա։
N.B. ԽՍՀՄ ԶՇ 1990թ. և 1976թ. (օգտագործվել է Բերքաբեր-Բաղանիս հատվածում) քարտեզները կարող են տարբերվել։
- Խորհրդային սահմանի «վերականգնումը» էս գծով կենթադրի ադրբեջանական ուժերի դուրսբերում։
Սակայն, չնայած հայտարարված «սահմանազատման» գործընթացին, Ադրբեջանն ընդլայնել և ամրացրել ա էս հենակետը։
- Բաքուն նաև ամրաշինական աշխատանքներ ա իրականացրել հարևան դիրքում, որը գտնվում ա խորհրդային սահմանի կողքին / վրա։
Google-ի մասնակի թարմացումը թույլ ա տալիս ավելի մանրամասն ֆիքսել ինժեներական աշխատանքները սահմանային դիրքի հատվածում։
Սա ՀՀ տարածքում գտնվող միակ դիրքը չի, որը Բաքուն ամրացրել ա Տավուշում սահմանազատմանը զուգահեռ / հետո»:




«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
4503:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
12600:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
8000:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
95Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
92Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
111Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
96Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
91Երեկ, 17:54