««Աբիժնիկները» հայտնի են բնավորության այն գծով, որ մուռ են հանում ողջ աշխարհից»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկու օր է՝ մտքիս էն անպատկառ քպ-ական պատգամավորն է։ Էն «մացեմացիկայի» դասին սառող աղջիկը։
Սկզբից կարծում էի՝ ճիշտ չի ասում - դժվար թե սառած լինի։ Տարիները չեն բռնում։ Հետո հասկացա՝ չէ։ Հաստատ սառել է։
Հետո մտածեցի՝ է հետո ինչ, որ սառել է։ Ես էլ եմ սառել։ Բայց այդ սառելը ջերմությամբ եմ հիշում։ Որովհետև շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել։ Նույնիսկ նրանցից մեկի՝ Գեորգի Վագանիչի մասին պատմվածք եմ գրել տարիներ առաջ՝ մոտավորապես այն տարիքում, որում հիմա մեր «հերոսուհին» է։
Ուրեմն հավանաբար վատ ուսուցիչներ է ունեցել - այնուհետև մտածեցի ես։ Բայց հարցուփորձ արեցի՝ պարզվեց Բաղրամյան գյուղի դպրոցում շատ էլ լավ ուսուցիչներ են եղել։
Այդ դեպքում ո՞րն է պատճառը։
Պատճառը գուցե այն է, որ այդ աղջիկը ինչ-որ պատճառով «աբիժնիկ» է դարձել։ Չգիտեմ ինչ է եղել, բայց հաստատ մի բան եղել է։ «Աբիժնիկները» հայտնի են բնավորության այն գծով, որ մուռ են հանում ողջ աշխարհից։ Բայց իմ կարծիքով՝ աբիժնիկությունը մի է՛լ ավելի կարևոր, բայց քիչ երևացող հատկանիշ ունի։ Այն է՝ «աբիժնիկը» հիշողության մեջ փայփայում է ոչ թե լավ հուշերը, այլ վատերը։ Ակամա «մգեցնում է» հիշողության ապակիները։ Լավը մոռանում է, իսկ վատը՝ հիշում։ Լա՜վ է հիշում։
Կարծում եմ՝ բուն խնդիրը այստեղ է։ Աբիժնիկությունն է։
Հետևաբար, սիրելի՛ երեխաներ, ես չգիտեմ՝ դուք լավ կսովորեք, թե ոչ, ոնց ուզում եք՝ սովորեք, բայց երկու դեպքում էլ՝ ամեն գնով խուսափե՛ք աբիժնիկ դառնալուց։ Թե չէ՝ հա՛մ ձեր շրջապատի համար կդառնաք անտանելի, հա՛մ էլ ինքներդ ձեր ներսում կլինեք մուգ, վատ հուշերով, չարացած ու անհետաքրքիր։ քպ մուտքն էլ սահմանափակ է - հո բոլոր աբիժնիկներին չե՞ն կարա ընդունել»։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
1109:48
««Աբիժնիկները» հայտնի են բնավորության այն գծով, որ մուռ են հանում ողջ աշխարհից»․ Ռուբեն Մելիքյան
2309:30
«Հայաստանը պատրաստ չէ ԵՄ-ին լիարժեք ինտեգրմանը»․ Բունդեսթագի պատգամավոր
4209:24
«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
10801:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
10500:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
117Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
135Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
113Երեկ, 17:48