«Հանրաքվեն կբացի Ավգյան ախոռների ետնախորշը». Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակի՛ց: Ինչպես տեսնում ես սերժա-ռոբերտական գողապետության ակտիվը, նրան սերտաճած երրորդ հանրապետության զառամյալ քաղաքական գործիչների բարակ շերտը վերջնականորեն խճճվելով ժողովրդական հեղափոխության հակամարտության լաբիրինթոսում տանուլ է տալիս Հանրաքվեի հարցում:
Չէր խճճվի, եթե ճանաչեր ինքնիշխան ժողովրդի հեղափոխության բնական/աստվածային իրավունքը, եթե հասկանար խորհրդարանական հանրապետության առանձնահատկությունը: Այն է՝ անվիճելի է, որ տվյալ հանրապետությունում առաջնային մանդատով օժտված է բացառապես խորհրդարանը. հետևապես նա է երկրի քաղաքական ԳԵՐԱԿԱ ինստիտուտը (Ջոն Լոկ):
Եթե հասկանար, որ իշխանության երեք ճյուղերի տարանջատման սկզբունքը կարող է գործել Լոկի վերապահման համատեքստում միայն, այլապես գործը կհասնի պետականության փլուզման (Գեորգ Հեգել):
Հետևապես, տվյալ պարագայում, եթե չի ընդունվում հեղափոխության (02 :05:2018) հաղթական ակտը և քաղաքականության պրիմատը/առաջնությունը իրավունքի հանդեպ, ապա առաջանում է իրավաբանական ֆետիշ, որի նպատակն է դառնում Գողապետության պաշտպանությունը, Ռևանշիզմի անսանձ մոլեգնությունը և Հինգերորդ Շարասյան տիրակալությունը:
Պարզ է, որ այս հեռանկարը մեզ համար այլևս անցած էտապ է: Հանրաքվեն կբացի Ավգյան Ախոռների ետնախորշը:
Ուստի. եղիցի՛ Չորրորդ հանրապետությունը, որ Հայաստանի ուրվագծվող ներկան է և Արարչագործված ապագան»:

«Մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին. հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ». Նիկոլ Փաշինյան
812:48
«Հայաստանը սփյուռքի մենթորը չպիտի լինի, սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2512:42
«Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»․ Հաջիև
3412:37
Նիկոլ Փաշինյանը՝ Առուշ Առուշանյանի մասին (տեսանյութ)
3312:24
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1712:18
«Լիտվան կհայտնվի ՌԴ միջուկային զենքի թիրախում, եթե իր տարածքում նման զենք տեղակայի»․ Պեսկով
6212:13
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4411:00
«Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը ձախողվել է». Լավրով
10210:49