Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Եվրոպական ժողովրդական կուսակցության հորդորը ՀՀ իշխանություններին

Եվրոպական ժողովրդական կուսակցության հորդորը ՀՀ իշխանություններին
414
Երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ., 22:05

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ՀՀ իշխանություններին կոչ է արել սահմանադրական փոփոխությունների հարցով շտապ դիմել Վենետիկի հանձնաժողովին ու նկատի ունենալ հանձնաժողովի կարծիքը։
Այս մասին ԵԺԿ-ն գրել է Twitter-ի միկրոբլոգում։
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ որքան հնարավոր է շտապ դիմել և դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»,- ասվում է հայտարարության տեքստում: