«Բանակի ոչ մարտական մահերը կանխելու պարզ և արդյունավետ լուծման առաջարկ ունեմ». Էդգար Առաքելյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակի ոչ մարտական մահերը կանխելու շատ պարզ և արդյունավետ լուծման առաջարկ ունեմ, որի նախաձեռնողն ու առաջ մղողը, իմ պատկերացմամբ, պետք է լինի խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը (եթե բանը դրան հասնի, նույնիսկ ի հեճուկս գործադիրի գործընկերների կարծիքի):
Հարկավոր է օրենսդրորեն ամրագրել, որ յուրաքանչյուր ժամկետային զինծառայող 2 տարվա ընթացքում 3-4 անգամ կարող է դիմում գրել զորամասը փոխելու խնդրանքով, և իր այդ դիմումն անմիջապես և առանց լրացուցիչ հարցերի, առանց որևէ քննության պետք է բավարարվի ղեկավարության կողմից:
Այսկերպ մենք հնարավորություն կտանք անելանելի հոգեբանական, ֆիզիկական կամ նյութական վիճակում հայտնված զինվորին խուսափել իր կարծիքով անխուսափելի ողբերգությունից՝ լինի դա սպանություն, ինքնասպանություն կամ որևէ այլ տիպի էական բռնություն:
Քանի որ ծառայակիցների ճնշումների կամ բռնությունների մասին սպայակազմին, իրավապահներին հայտնելը բանակում գերիշխող քրեական հակամշակույթի օրենքներով համարվում է «գործ տալ» կամ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հիշատակած 3 տառանոց երևույթը և ինքնին կարող է պարունակել նոր լրջագույն սպառնալիքներ տվյալ զինծառայողի համար, ապա նոր զորամաս տեղափոխումը պետք է կատարվի առանց որևէ հետաքննության և տուժածին լրացուցիչ վտանգների ենթարկելու:
Որպեսզի նոր զորամասում կանխակալ վերաբերմունք չլինի տեղափոխվածի նկատմամբ, հարկավոր է սրան զուգահեռ իրականացնել պարբերական ռոտացիաներ: Այսկերպ, սպանություն-ինքնասպանությունից կամ պարզապես անտանելի հոգեբանական ու ֆիզիկական բռնությունից «փախուստ տված» զինծառայողները չեն տարբերվի ռոտացիայի արդյունքում այլ զորամասում հայտնվածներից:
Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ սա ընդամենը «հրդեհաշիջման» միջոցառումներ կարող են լինել: Դրանք կյանքի կոչելուն ու կյանքեր փրկելուն զուգահեռ Խնդրի բուն պատճառներն է պետք չեզոքացնել: Ամբողջությամբ վերացնելուն չեմ հավատում, բայց անհաշտ պատերազմ հայտարարելով ու հետևողական անհանդուրժողականություն դրսևորելով՝ որոշակի հաջողություններ արձանագրել հնարավոր է»:

«Որքա՞ն կարելի է մոլորեցնել և ոչնչացնել Երևանի ճարտարապետական ինքնությունը»․ Վիկտոր Մնացականյան (լուսանկար)
7203:06
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
9400:48
«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն
234Երեկ, 23:42
Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ
106Երեկ, 22:24
94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը
249Երեկ, 21:24
Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
124Երեկ, 20:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
112Երեկ, 19:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
116Երեկ, 18:30