Զինծառայողների մահվան դեպքերը քննող քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին
Վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերի կապակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ա.Ասլանյանը, ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալներ Ա.Մովսիսյանը և Ա.Սարգսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Գասպարյանը և ՀԿԳ քննիչ Գ.Ավետիսյանը 14.02.2020թ. գործուղվել են կայազորային քննչական բաժին:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի հրամանով կազմվել են քննչական խմբեր, 2020թ. փետրվարի 12-ին՝ կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանի և շարքային Տիգրան Մանվելյանի մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը ընդուվել են վարույթ, կատարվում է նախաքննություն, այս մասին հայտարարություն է տարածել ՔԿ-ն:

ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
12000:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
50Երեկ, 23:36
Էրդողանը և Թրամփը կհանդիպեն Նյու Յորքում
160Երեկ, 21:06
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում
102Երեկ, 13:18
Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
22616.09.2026, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
33115.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
86209.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
169109.09.2026, 15:01