100 տարին մեկ մոլորակը պատուհասում է մահաբեր համաճարակ

Գոյություն ունի թեորիա, որ 100 տարին մեկ մոլորակի վրա բռնկվում է համավարակ: Կարելի է ասել, որ դա զուգադիպություն է, սակայն ժամանակագրական ճշգրտությունը բազմաթիվ հարցեր է ծնում:
Շատ հետազոտողներ ասում են, որ կորոնավիրուսի ներկա համաճարակը հիշեցնում է նախորդ դարերի իրավիճակը: Այսպես.
1720 թիվ
Եվրոպան պատել է բուբոնային (գեղձուռուցքային) ժանտախտի համաճարակը, որն ստացել է Մարսելյան ժանտախտ անվանումը: Այն սպանել է 100 հազարից ավելի մարդու:
1820 թիվ
Բռնկվել է խոլերայի համաճարակը: Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, Թայլանդում այն խլել է նույնպես շուրջ 100 հազար մարդու կյանք: Համարվում է, որ խոլերայի պատճառը աղբյուրների չմշակված ջրի կիրառումն էր:
1920 թիվ
Բռնկվել է ամենավերջին և ամենալավ փաստավավերագրված համավարակը՝ «իսպանկա»-ն: Այս գրիպը վարակել է ռեկորդային թվով մարդկանց՝ մինչև մեկ միլիարդ: Մահացել է 100 միլիոն մարդ: Սա մարդկության պատմության ամենամահաբեր վարակն է:
2020 թիվ
Չինաստանում սկիզբ է առել նոր կորոնավիրուսի համաճարակը, որն անցել է Հարավային Կորեա, Իրան, Իտալիա և այլ երկրներ: Այսօրվա դրությամբ՝ վարակված է 77 հազարից ավելի մարդ, 2000-ը մահացել է:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
209Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
31205.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
58204.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
31104.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
29804.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
74030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
83928.10.2026, 15:06