Արցախում 93 դպրոցի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է

Արցախում այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է: Այս մասին հայտարարություն է տարածվել Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջում։
«Հաշվի առնելով հանրապետությունում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով.
• Կազմակերպվել են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և Արցախի Հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումների շուրջ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
• ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև գործում է օպերատիվ հաղորդակցություն: Նախարարությունից խումբ է գործուղվել ՀՀ գործընկեր կառույց՝ ախտորոշելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով:
• ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստանում են օպերատիվ: Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են: Կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հայտաբերվել:
• Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներում: Գործող չափորոշիչների համաձայն, 28 տոկոսից ավելի բացակայության դեպքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը:
Այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է՝ վերին շնչուղիների սուր վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:
• Արցախի Հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական նշանակության ապրանքներով:
• Արտաքին գործերի և մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների հետ մշակվել է հուշաթերթ, որտեղ բնակչությանն առաջարկվում է զերծ մնալ գործարար և զբոսաշրջային այցերից դեպի Չինաստան և կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր արձանագրած երկրներ, ինչպես նաև այդ երկրներից դեպի Արցախ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:
• Քաղաքացիների շրջանում շարունակվում են բացատրական աշխատանքները՝ կորոնավիրուսից, սուր շնչառական վարակներից խուսափելու, սեփական առողջությունը չվտանգելու ուղղությամբ:
Առողջապահության նախարարությունը պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն պաշտոնական ու սոցիալական հարթակներում»,– ասվում է հայտարարությունում:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում
5913:18
Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
188Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
29515.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
84509.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
163709.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
87508.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
87608.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
70107.09.2026, 13:36